Մամուլ 3 տարի առաջ - 08:38 09-12-2022

Խաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցախ․ Հրաապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ Արցախում անվտանգության եւ, առհասարակ, գոյատեւման բոլոր հույսերը կապվում են ռուս խաղաղապահների հետ: Եվ արցախցիները բազմիցս ասել են, որ եթե ռուս զինվորը հեռանա, Արցախի բնակչությունը նրա հետ միասին կհեռանա Արցախից: Այս առումով հարկավոր է, որ խաղաղապահները երկար ու հիմնավոր տեղավորվեն Արցախում եւ չմտածեն այստեղից հեռանալու մասին:

Չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ խաղաղապահների մնալը կախված է երկու կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի ցանկությունից, սակայն այդ փաստաթղթի մնացած բոլոր կետերն այնքան են խախտվել, ու ոչ մի ժամկետ չի պահպանվել, ուստի կարելի է ասել, որ փաստաթուղթն այլեւս չի գործում, եւ խաղաղապահների մնալը կախված է բացառապես Ռուսաստանի, Արցախի եւ մի քիչ էլ Հայաստանի ցանկությունից:

Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ Արցախում գտնվող 1500 խաղաղապահները Ռուսաստանից Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները, որ ավելի հիմնավոր հաստատվեն այստեղ: Մեզ ասացին, որ այս հարցով նա դիմել է ՌԴ ամենաբարձր ատյաններին եւ ստացել հավաստիացում, որ ռուս զինվորականների ընտանիքների անդամների տեղափոխությունը կկազմակերպվի>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ