Մամուլ 1 տարի առաջ - 07:50 04-12-2024

Ինչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դատախազի նոր տեղակալ Արամ Արամյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է եղել մեղադրող դատախազ։

ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնեց՝ հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում), Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը: Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Նշենք, որ դատախազ Արամյանը այս տարվա հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով էր պարգեւատրվել:

Նա առավել հայտնի է իբրեւ աղմկահարույց քրեական գործերով մեղադրող դատախազ: Վերջինս, մասնավորապես, եղել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը բողոքարկած դատախազը:

Արամյանը հայտնի էր՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու, ինչպես նաեւ փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արցախի ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատախազ, ինչպես նաեւ «Սասնա ծռերի» ու Նորքի բանդայի վարույթով դատախազ, որը «Սասնա ծռեր»-ի գործով մեղադրյալներին որակումներ էր տվել՝ «կենդանի», «վիժվածք» ասելով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»