Ներքին 1 տարի առաջ - 18:23 03-12-2024

Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:

Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում)՝ Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արամ Արամյանի մասնագիտական և մարդկային հատկանիշներն ու ընդգծել իր ընտրության տրամաբանությունը՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ծառայած, Դատախազության համակարգում հարգանք վայելող և բարեվարք դատախազը ստանում է առաջխաղացման հնարավորություն:

«Պարոն Արամյան, լիահույս եմ, որ կպահպանեք պարոն Պողոսյանի սահմանած նշաձողն ու 2025 թվականը կհայտարարենք հանրային շահի պաշտպանության տարի»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Արամ Արամյանի թեկնածության վերաբերյալ, կարևորել են թեկնածուի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել.

«Պատասխանատվությունը մեծ է, կանեմ առավելագույնը՝ Դատախազության առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար»:

Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»