Ներքին 4 տարի առաջ - 15:55 16-06-2022

Աննա Վարդապետյանը նախկինում երբեք դատախազությունում չի աշխատել

Ըստ Factor.am-ի տեղեկությունների՝ իշխանությունները ցանկանում են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրել Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ «գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»: Աննա Վարդապետյանը այս բոլոր չափանիշերին օրենքի տեսանկյունից համապատասխանում է, նրա 35 ամյակը այս տարի է լրացել, ունի իրավաբանի կրթություն, իրավաբանության ոլորտում 10 տարի և ավել աշխատանքային փորձ և այլն։

Աննա Վարդապետյանը, սակայն, անկախ Հայաստանի պատմության մեջ կլինի առաջին գլխավոր դատախազը, որը նախկինում երբեք դատախազությունում չի աշխատել։ Նա 2003 - 2005թթ․ եղել է Ավան համայնքի ղեկավարի խորհրդական, 2007 - 2008 թվականներին՝ Վճռաբեկ դատարանի իրավական, փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 2008 - 2008 թվականներին՝ Վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ, 2008 - 2009 թվականներին ՝ Վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ, 2009 - 2013 թվականներին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական, 2013 - 2014 թվականներին՝ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, 2014 - 2018 թվականներին՝ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, 2018 - 2019 թվականներին ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական, 2019 թ․ - 2019 թվականներին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 - 2020 թվականին՝ «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար։

Բոլոր նախկին գլխավոր դատախազները՝ Արթուր Դավթյանը, Գևորգ Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը, Արամ Թամազյանը, Բորիս Նազարյանը և Հենրիկ Խաչատրյանը, մինչև գլխավոր դատախազ նշանակվելը, եղել են դատախազության աշխատակիցներ, համակարգում տարբեր պաշտոններ են զբաղեցրել, ապա միայն նոր դարձել գլխավոր դատախազ։

Եթե Աննա Վարդապետյանը դառնա գլխավոր դատախազ, ապա նա կլինի առաջին կինը այդ պաշտոնում։ Աննա Վարդապետյանին անունը, հիշեցնենք, մամուլում հնչեղություն ստացավ, երբ պարզվեց, որ նա, լինելով վարչապետի օգնական, միջամտել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին, նույնիսկ խմբագրել էր նրան առաջադրված մեղադրանքը՝ այդպես միջամտելով սահմանադրական անկախ կառույցի գործունեությանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»