Ուղիղ եթեր

Օրակարգ․ Հովիկ Աղազարյանը կազմաքանդում է Նիկոլ Փաշինյանի հանցավոր ռեժիմը․ Արգիշտի Կիվիրյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի Օրակարգ հաղորդաշարի հյուրն այսօր վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արգիշտի Կիվիրյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների, Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու շուրջ ստեղծված ինտրիգի, նրա կողմից Փաշինյանի խնդրանքը մերժելու և դրա հնարավոր հետևանքների, հարևան Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, Երևանում ստեղծված տրանսպորտային կոլապսի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արգիշտի Կիվիրյանը կարծում է, որ Հովիկ Աղազարյանը կազմաքանդում է Նիկոլ Փաշինյանի հանցավոր ռեժիմը։ «‎Հովիկ Աղազարյանն իրականում կազմաքանդում է Նիկոլ հանցավոր ռեժիմային բուրգը։ Ինքն իրականում ստեղծել է հանցավոր ռեժիմ, ինքը միշտ շահարկո՞ւմ էր չէ, որ պայքարում է հանցավոր ռեժիմի դեմ, իսկ այն, ինչ ինքը ստեղծել է, իրականում հանցավոր ռեժիմ է»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Աղազարյանի պահվածքը միայն պետք է խրախուսել, փորձել ուսապարկերին դարձնել սպիտակ մարդ։

Անդրադառնալով Երևանում ստեղծված տրանսպորտային կոլապսին և վարորդների այսօրվա գործադուլին՝ Արգիշտի Կիվիրյանն ընդգծեց, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումն է տապալել, այնպես էլ նրա ճտերը՝ Երևանի կառավարումը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները