Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:09 30-11-2024

Զուրաբիշվիլին պնդել է՝ չի թողնելու նախագահի պաշտոնը 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտոնից չի հեռանա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը «ոչ լեգիտիմ է»։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Զուրաբիշվիլին տեղեկացրել է, որ վաղը նա և նրա կողմից հրավիրված այլ գործիչներ կհանդիպեն՝ առաջնորդելու «քաղաքական այս գործընթացը»։

«Ես շարունակում եմ մնալ ձեր նախագահը։ Չկա լեգիտիմ խորհրդարան։ Հետևաբար, չկա լեգիտիմ ընտրություն և երդմնակալություն։ Իմ մանդատը շարունակվում է։ Ես կանգնած եմ ձեր կողքին և ձեզ հետ եմ», գրել է Զուրաբիշվիլին, որի նախագահության ժամկետն ավարտվում է տարեվերջին։

Վրաստանի նախագահը հավելել է, որ նա հպարտանում է վրացիներով և Վրաստանով։

«Ազգային համաձայնություն է ձեռք բերվել ամենակրիտիկական հարցում․ ոչ ոք չի կարող զրկել Վրաստանին անկախությունից, ոչ ոք չի կարող Վրաստանին վերադարձնել Ռուսաստան և ոչ ոք չի կարող սասանել եվրոպական ապագա ունենալու Վրաստանի կամքը», գրառման մեջ շեշտել է նախագահ Զուրաբիշվիլին։




Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով