Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 20:47 22-10-2026

Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում. Յաշար Գյուլեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Ֆրանսպրես» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը Սիրիայում և Իրաքում կմնան այնքան, քանի դեռ սահմանային անվտանգությունը լիովին ապահովված չէ։ Նրա պնդմամբ՝ ռազմական ներկայությունը պայմանավորված է «ահաբեկչական սպառնալիքով»։

Գյուլերը նշել է, որ ռազմաբազաների կարգավիճակի և զորքերի ներկայության հարցը չի վերանայվի, քանի դեռ տարածաշրջանում լիարժեք անվտանգություն և պետական իշխանություն չի հաստատվել։

Անդրադառնալով Սիրիային՝ նախարարը նշել է, որ 2024 թ. դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո ձևավորված նոր իշխանությունների հետ սերտ համագործակցություն է հաստատվել։ Թուրք զինվորականներն աջակցում են Սիրիայի բանակի կարողությունների ամրապնդմանն ու սահմանների պաշտպանությանը։

Խոսելով Իրաքի մասին՝ Գյուլերը հայտնել է, որ Անկարան հետևում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) լուծարման և դուրսբերման գործընթացին երկրի հյուսիսի 4 ռազմավարական դիրքերից։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունը պետք է լիովին իրագործի ինքնալուծարման որոշումը։

Նախարարը հավելել է, որ անվտանգության միջոցառումները չեն թուլանա։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է

Ձեզ գուցե հետաքրքրի