Արտաքին 59 րոպե առաջ - 22:02 22-10-2026

Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր էջում հրապարակել է «Մատրիցա» ֆիլմի ոճով մեմ՝ ներկայացնելով Իրանի հետ պատերազմի հնարավոր հետևանքները Միացյալ Նահանգների համար։

Մեմում պատկերված են 10 «սև հաբ», որոնք խորհրդանշում են ԱՄՆ ֆոնդային շուկայի անկումը, վառելիքի գների աճը, պետական պարտքի ավելացումը, ռազմական կորուստները և ամերիկացիների եկամուտների նվազումը։

«Պարտադիր չէ դրանցից որևէ մեկն ընդունել, բայց եթե այդ ընտրությունը կատարեք, ստիպված կլինեք ընդունել բոլորը»,- գրել է Ղալիբաֆը։

Նա նաև կոչ է արել «քանդել արհեստական մատրիցան» և թույլ չտալ, որ ԱՄՆ-ը ներքաշվի հակամարտության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով