Արտաքին 2 տարի առաջ - 21:15 20-08-2024

Իրանը չի շտապելու Իսրայելին հարվածելու հարցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանը չի շտապելու հարվածել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

«Ժամանակը մեր կողմն է»,- հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինին: Նա չի բացառել, որ Իրանի պատասխան գործողությունները կտարբերվեն Իսրայելի դեմ գործողություններում նախկինում կիրառված մեթոդներից: Նաինին ընդգծել է նաև, որ շատ կարևոր է, որպեսզի Իսրայելի ղեկավարությունը չկարողանա կռահել, թե հատկապես ինչպես են իրանցի զինվորականներն արձագանքելու Հանիեի սպանությանը:

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի վերջին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից Ֆուադ Շուքրայի սպանություններից հետո։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել նրանց մահվան համար: Իսրայելական կողմը չի հաստատել, բայց չի էլ հերքել, որ հենց ինքն է կազմակերպել Հանիեի սպանությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին