Արտաքին 1 տարի առաջ - 20:04 30-11-2024

Վրաստանում ցուցարարները Հանրային հեռարձակողի շենքի մոտ են. պահանջում են ուղիղ եթեր ու հրաժարականներ

Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, նրանք պահանջում են գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մագլափերիձեի հրաժարականը։ Այս մասին տեղակացնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով իր վրացական ծառայությունը։

Ցուցարարները նշում են, որ Հանրային հեռարձակողը չի ծառայում ժողովրդի շահերին և պատշաճ կերպով չի լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ Ռուսթավելի պողոտայում կատարվածը։



Հանրահավաքում ելույթ է ունեցել հեռուստաալիքի աշխատակիցը, որը կոչ է արել գլխավոր տնօրենին դատապարտել իրավապահների գործողությունները և ճիշտ տեղեկատվություն հաղորդել եթերում։



Գլխավոր տնօրենի և հոգաբարձուների խորհրդի նախագահի հրաժարականի պահանջին զուգահեռ ցուցարարները պահանջում են եթեր տրամադրել։

Նրանց թվում են Հանրային հեռարձակողի մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ «Իրական տարածություն» հաղորդաշարի հաղորդավար Նինո Զաուտաշվիլին։ Ցուցարարները պահանջում են մասնակցություն հենց նրա ուղիղ եթերում։

Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտնել են, որ հեռարձակումը կտրամադրվի այսօր՝ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին։

Այսօր բողոքի տարաբնույթ ակցիաներ են կայացել նաև Վրաստանի այլ քաղաքներում՝ Քութաիսում, Զուգդիդիում, Գորիում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ