Ներքին 1 տարի առաջ - 13:33 30-11-2024

Վարչապետի կայքը խախտում է օրենքը, չի հրապարակում պահանջվող տվյալները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ ասոցիացվող «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքը՝ armtimes.com-ը, շարունակում է շրջանցել օրենքը։

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է՝

Հոդված 11. Զանգվածային լրատվության միջոցի տվյալները ներկայացնելը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցն իր կայքում պետք է ներառի՝
1) լրատվության միջոցի անվանումը.
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գրանցման համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական հաշվառման համարը:

Օրենքում այս փոփոխությունն ընդունվել է 2021-ի դեկտեմբերի 10-ին։

«Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքում այս տվյալները բացակայում են։ Այսպիսով՝ armtimes.com կայքը խախտում է օրենքը։ Իսկ եթե հաշվի առնենք այն, որ այն ասոցիացվում է վարչապետի անվան հետ, ապա այս օրինախախտումը վատ օրինակ է ծառայում։ Քաղաքացիներն օրենքի հանդեպ այս անհարգալից վերաբերմունքը տեսնելով, իրենք ևս կարող են արհամարհել օրենքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022-ին վարչապետի լրատվամիջոցը վնասով է աշխատել։ 2022թ-ին ունեցել է 35․226․256 եկամուտ, որը գոյացել է գովազդից, և 40․729․757 ծախս։ Փաստորեն, ստացվում է՝ հին և բարի նախկինների ժամանակներում, երբ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «տիրություն էր անում» ՀԺ-ին՝ փող էր տալիս, թերթի առանց վերադարձի տարածումն ապահովում, ՀԺ-ն օգուտով էր աշխատում, քան հիմա, երբ փաստացի տերը երկրի վարչապետն է։

Նշենք նաև, որ այս տարի նրանք նույնպես վնասով են աշխատել։ armtimes.com-ում հրապարակված տարեկան հաշտվությունից տեղեկանում են, որ 2023-ին ունեցել են՝

Եկամուտներ - 37․616․662
այդ թվում՝
գովազդ - 37․616․662
Ծախսեր - 40․459․355.4

Նույնը կարող ենք ասել այս դեպքում, որ նախկինների օրոք, երբ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «տիրություն էր անում» ՀԺ-ին՝ փող էր տալիս, թերթի առանց վերադարձի տարածումն ապահովում, ՀԺ-ն օգուտով էր աշխատում և մեծ հարկեր վճարում։ Իսկ հիմա, երբ փաստացի տերը երկրի վարչապետն է, այն վնասով է աշխատում։

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան