Ներքին 3 տարի առաջ - 18:00 25-08-2023

Ավինյանին քաղաքագլուխ կարգելու համար ՔՊ-ն խախտում է օրենքը. պաստառը փակցրել են գազի հաշվիչի վրա

Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այս շրջանում ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ ձգտելով հաղթել առաջիկա ընտրություններում և թույլ չտալ, որ որևէ պարագայում Երևանի քաղաքապետի պաշտոնն անցնի ընդդիմությանը։

ՔՊ-ն այնքան է տարված ընտրություններում ամեն գնով հաղթելու մոլուցքով, որ իր թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի նախընտրական պատառը փակցրել է չթույլատրված վայրում։ Մասնավորապես Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի Գուսան Շերամի 105 շենքի բնակիչները մեզ տեղեկացրեցին, որ Ավինյանի նախընտրական պաստառը փակցրել են ոչ թե պաստառների համար հատուկ նախատեսված վայրում, այլ շենք գազի հաշվիչի վրա, որն օրենքի կոպիտ խախտում է։

Oragir.News-ը Կենտրոնակն ընտրական ընտրական հանձնաժողովի կայքից տեղակացավ, որ քարոզարշավի շրջանում անրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`

1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.

2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:

Այսպիսով կարող ենք փաստել, որ ՔՊ-ն, որն իր ընդդիմադիր գործունեության շրջանում ամենախիստ ձևով հետևում և պահանջում էր, որ բոլոր թեկնածուները քարոզարշավը վարեն սահմանված կարգով և օրենքի շրջանակներում, սեփական թեկնածուին Երևանի քաղաքագլուխ կարգելու համար պատրաստ է անգամ խախտել օրենքը և անում է դա։

Հետաքրքիր է, թե ստեղծված իրավիճակն ինչպես կմեկնաբաներ երբեմնի ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես մի ժամանակ ցանկանում էր զբեղցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը և ակտիվորեն պայքարում էր ապօրինությունների դեմ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ