Ներքին 2 տարի առաջ - 00:55 10-05-2024

Կասկածելի տորթ. պահպանման ժամկետը գրել են սպիտակ թղթի վրա ու փակցրել տուփին

Oragir.News-ի ընթերցողն ահազանգում է, որ «Դան Դեսսերտ» տորթ են գնել և այն հին է եղել, տուփի վրա նկատել են փակցված հասարակ սպիտակ թուղթ, որն իբր վկայում է արտադրման ժամկետի մասին, բայց այն հատվածում, որտեղ սովորաբար նշվում էր ամիս-ամսաթիվը, մաքուր է եղել։



Կասկած կա, թե ընկերությունը նման սպիտակ կասկածելի թղթերը կարող է ցանկացած պահի պոկել, և դրա տեղը փակցնել կամայական օրվա ամիս-ամսաթիվը։ Այդպիսով՝ ժամկետանց և, ինչու ոչ, թունավոր խմորեղենը կարող են մատուցել գնորդին։

Ահազանգողը նաև նշեց, որ հետ վերադարձի ժամանակ տվյալ սուպերմարկետը առանց հակադարձելու հետ է վերցրել գնված ապրանքը։



Նշենք, որ հայտնի «Դան Դեսսերտ» տորթերի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունն ունի ավելի քան 35 տարվա պատմություն։

Նշենք նաև, որ չնայած վերահսկողության խստացմանը, 2023 թվականին Հայաստանում սննդային թունավորումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է։

Ամենից շատ դիտված

23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
13:54 Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը պաշտոնապես բարձրացվել է
13:06 Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո