Ներքին 3 տարի առաջ - 14:30 25-10-2023

Փաշինյանի իշխանությունը խախտում է բանկային գաղտնիքի մասին օրենքը և մտնում արցախցիների գրպանը

«Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները կստանան 50․000-ական դրամ, առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Այս դեպքում բացառություն կհանդիսանան նրանք, ում բանկային հաշվի վրա կլինեն բավականաչափ խնայողություններ: Անկախ այն հանգամանքից, մարդիկ արդեն աշխատանք գտել են թե ոչ, իրենք կհանդիսանան շահառու, կստանան իրնեց հասանելիք 50․000-ական դրամները և մենք կարծում ենք, որ այս երկամսյա ժամանակահատվածը ավարտվելուց հետո արդեն հիմնական աշխատանքային տարիքում գտնվող մարդիկ իրենց առաջին անհրաժեշտության ծախսերի հետ կապված հարցերը լուծած կլինեն և հունվար ամսից սկսված այս աջակցության կարիքը չեն ունենա»,- այս մասին Կառավարության հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ օրերս հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Արդյոք այստեղ կա՞ խտրականություն, թե՝ ոչ, Oragir.News-ը հարցումներ է անցկացրել արցախցիների շրջանում, որոնց պատասխանները տեղադրում ենք առանց մեկնաբանության։

«Որպեսզի իմ մեջբերված փաստարկները հիմնավորեմ, ուզում եմ բերել հետևյալ օրինակը։ Արցախում վերջին ամիսների ընթացքում տեղի է ունեցել անհիմն գնաճ, և այդ պայմաններում որոշ սոցիալական խմբի մարդիկ կարողացել են հարստանալ։ Այդ գումարները, ելնելով այն պայմաններից, որ հեռանկարում առկա են վտանգներ, չեն մուտքագրել իրենց բանկային հաշիվներ։ Ստացվում է՝ ով տասնյակ տարիներ կուտակել է իր թոշակից որոշակի գումար, չպետք է ստանա, իսկ նա, ով բանկային գումարներ չի մուտքագրել, պիտի ստանա։ Արդյոք, այստեղ կա՞ խտրականություն, թե՝ ոչ»։

«Մեր հոգատար կառավարությունը համապատասխան օրենքի ընդունումով ձեռքերը երկարացրել է բանկային գաղտնիքների վրա և հորդորում է ունեցած խնայողություններն էլ ծախսել, որպեսզի բռնատեղահանվածները լինեն կատարյալ բոմժի կարգավիճակով` չունենալով անգամ սեփական կատու։ Փաստորեն, ովքեր ունեն բնակարաններ, կառավարության կարծիքով, նրանք ավելի խոցելի են, քան 300․000 դրամ վարձ տվողները»։

«Կարծում եմ՝ իրավաբաններն ավելի ստույգ կկարողանան բացատրել։ Այնուամենայնիվ, հուսանք՝ խոսքը չի վերաբերի այն անհատներին, որոնք որոշ գումարներ են տնտեսել իրենց աշխատավարձից, այլ այն միլիոնատերերին, որոնք իրենց բիզնեսի արդյունքում են կուտակել։ Բոլոր դեպքերում սպասենք շեմի հրապարակմանը»։

«Ֆիդելիս» իրավաբանական ընկերության փաստաբան Վարազդատ Հարությունյանի կարծիքով՝ այն տարբերակը, որով ՀՀ կառավարությունը գնում է, արդարացված չէ օրենքի և իրագործման տեսանկյունից։

«Բանկային գաղտնիքի մասին օրենքը բավականին խիստ է կարգավորում այդ հարաբերությունները։ Բանկային գաղտնիք հնարավոր է տրամադրել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին՝ կոնկրետ չափանիշների առկայության պայմաններում»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ