Մամուլ 1 տարի առաջ - 08:10 30-11-2024

Արցախի հարցը նրանց չի հուզում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով քննարկում անցկացրեց, որին զարմանալիորեն չմասնակցեցին ո՛չ գործընկեր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ո՛չ էլ ՔՊ-ականները: Իշխող ֆրակցիայից միայն Բաքվում ծնված Վիլեն Գաբրիելյանն ինչ-որ պահի ծիկրակեց դահլիճում եւ արագ հեռացավ։ Փոխարենը մասնակցում էին Արցախի օրենսդիր մարմնի, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, Արցախի ՄԻՊ-ը, փաստաբաններ եւ այլք։ Ըստ նրանց՝ արցախցիները չեն շտապում ՀՀ քաղաքացիության համար դիմել՝ ունենալով մի կարեւոր մտահոգություն, որ դրանով կկորցնեն հայրենիք վերադարձի իրենց իրավունքը։

ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով, մինչեւ 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը, այն էլ` Հայաստանում հաշվառվելուց եւ ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաեւ կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։ Հիմա պարզվում է՝ այդ անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ եւ, առհասարակ, թղթի կտոր է, որը ոչ մի ուժ եւ իմաստ չունի: 070 կոդով անձնագրերով արցախցիները հանգիստ աշխատանքի էին անցնում Հայաստանի պետական, հանրային ծառայության ոլորտում, մի բան, որ օրենքով հասանելի էր բացառապես Հայաստանի քաղաքացիների համար: Արդարադատության նորանշանակ փոխնախարար Արմեն Ղազարյանը, մինչդեռ, վստահեցրեց՝ քաղաքացիության ձեռքբերումը որեւէ կերպ չի հակասում ԼՂ վերադարձի իրավունքին, այն հստակ ամրագրված է միջազգային իրավունքում։


Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ