Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:07 29-11-2024

Տեղի է ունենում հասարակական մշակույթի վայրենացում. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

16-ամյա աղջիկը հիվանդանոցում ասում է, որ քթի կոտրված է ստացել ընկերուհու հարվածից՝ երբ սքեյթ-պարկում ինչ որ հարաբերություններ են պարզել:

Ես բոլորովին հակված չեմ առանձին ինչ որ պատմություններից մեծ աղմուկ հանել եւ դրանք վերագրել ընդհանուր մթնոլորտի, որովհետեւ առանձին միջադեպեր լինում են ամենուր եւ բոլոր ժամանակներում:

Բայց, «աղջկական ռազբորկաների» վերջին շրջանում ականատես եմ լինում հաճախ: Դե խոսքը ծեծկռտուքի մասին չէ, բայց պարզապես անցնելիս լսելով խոսակցությունները, միայն արտաքին տեսքից ու ձայնի ելեւէջից կհասկանաս, որ խումբը տղաների չէ:

Ընդ որում, ամենամտահոգիչներից մեկն այն է, որ բացարձակապես չեն կաշկանդվում անցորդներից, շենքի բակ է՝ բնակիչներից, իրենցից մեծերից կամ փոքրերից:

Տեղի է ունենում հասարակական մշակույթի վայրենացում:

Դե, արդեն տղայական միջավայրերի մասին խոսելս թերեւս ընդհանրապես ավելորդ է:

Իսկ այդ ընթացքում, պետական բարձր մակարդակով՝ կառավարության նիստում քննարկվում է մայթերի «պետական» կամ «ապապետական» լինելու հարցը, երբ դա պարզապես պետք է գտնվեր ՏԻՄ-երի տիրույթում, իսկ կառավարության նիստում պետք է քննարկվեր հասարակական մշակույթի ախտահարման հարցը, դրա դեմ գործուն պայքարի հարցը:

Բայց, այդտեղ իհարկե կա մի նրբություն: Այդ թեման մի քիչ անհարթ թեմա է՝ լեզվական ճկունությամբ խաղարկումների ենթարկելու համար: Դրա վրա հնարավոր չէ կառուցել այնպիսի օրինակներ, ինչպիսին հնարավոր է ասենք ավտոլվացման կետերի կամ այլ օրինակների կիրառումով:

Այդ թեման քարոզչական արդյունք քամելու համար նպաստավոր չէ:

Ավելին, այստեղ կա մեկ այլ վտանգ: Այդ թեմայի շրջանակում գուցե հարկ լինի շոշափել արժեքներ, որոնք՝ «օ սարսափ»՝ կհամարվեն ազգային, ավանդական, պահպանողական: Իսկ այդ պարագայում ի՞նչ կմտածի գլոբալիստական աշխարհը:

Հետեւաբար, այդ առնչությամբ ավելի շահեկան է վերացական խոսակցություն կրթության կարեւորության մասին: Ընդ որում, այդ խոսակցության հիմքում էլ հենց գլոբալիստական, ձախ-ուլտրալիբերալ, որտեղ կրթությունը ոչ թե խորքային արժեքների հասու լինել;ու միջոց է՝ բնականաբար մասնագիտական հմտությանը զուգահեռ, այլ պարզապես կյանքը վայելելու համար գրպանային բավարար պարունակություն ապահովելու:

Այլ կերպ ասած, կրթության գաղաարի արժեքայինը ենթարկվում է բացարձակ նյութականացման, կտրվելով կրթվող անձի էթնո-մշակութային, սոցիալ-հոգեբանական, ավանդութ-արժեքային միջավայրից:

Ես բոլորովին չեմ «տառապում» դավադրապաշտությամբ, բոլորովին, ավելին՝ անհեթեթ եմ համարում պայքարը գլոբալ աշխարհի դեմ: Աշխարհը գլոբալ է ու դրանից ոչ թե պետք է վախենալ, դա ոչ թե դիտարկել վտանգ, այլ իրողություն՝ անշրջելի իրողություն, ու նաեւ հնարավորություն: Վտանգը գլոբալ աշխպարհը չէ, այլ այն, որ այդ աշխարհում դու հայտնվում ես անարմատ կարգավիճակում: Այդ ժամանակը աշխարհհը քեզ կոուլ է տալու, ու «մեղավորը» դրա համար աշխարհը չէ, այլ դու, որ անկարող ես եղել արդիականանալ հենց քո ինքնության վրա, այլ ոչ թե քո ինքնությունը կասկածի տակ դնելով կամ նսեմացնելով:

Որովհետեւ այդ պարագայում արդիականությունը շփոթում ես վայրենիության հետ: Մենք հայտնվել ենք այդ շփոթության շեմին, եթե ոչ՝ մեջ:

Դա անելանելի չէ, պարզապես պահանջում է սեփական ինքնությունը ոչ թե բեռ, այլ հիմք դիտարկելու մտածողության ազատություն եւ կամքի՝ ինքնիշխանություն:

Ամենից շատ դիտված

23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
13:54 Ջրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը պաշտոնապես բարձրացվել է
13:06 Ադրբեջանը ոչ Արծվաշեն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո