Տան սեփականատերը երկրում չէ, կադաստրից եկել, դուռը ջարդում, տունը քանդում են․ Ֆիրդուսիի բնակիչ

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:59 25-11-2024
Արդեն երկար տարիներ է՝ Երևանի Ֆիրդուսիի բնակիչները պայքարում են իրենց իրավունքների համար։ Փաստն այն է, որ դեռ 2015 թվականին Կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները, որոշ բնակիչներ էլ երկրում չեն և պատշաճ չեն ծանուցվում իրենց սեփականության քանդման աշխատանքներից։

«Հերթական ապօրինությունն է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Մեկ տարի առաջ, երբ մեր տունը կոտրեցին, մուտք ապահովեցին, նույն փորձագետները գնահատեցին 200 դոլարով, հիմա Հարկադիրից եկել, հարևանի բնակարանը կոտրում են ներս մտնելու համար»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսիի 33 հասցեի բնակիչներից՝ Դավիթ Սաֆարյանը, ով հավելեց, որ իր հարևանը երկրում չէ, և ոչ մի ծանուցում չի ստացել և տեղյակ էլ չէ, որ Հարկադիրը փորձում է իր գույքի գնահատում իրականացնել։

Նշենք, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները ոստիկանության հետ միասին ժամեր շարունակ փորձում էին ինչ-որ կերպ մուտք գործել առանձնատուն, որտեղ փաստացի բնակվող տարեց կինը՝ սեփականատիրոջ մայրը, ժամեր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց, և նրան ուղեկցել էր մյուս որդին, ով ևս տեղյակ չի եղել, որ տունը գնահատելու համար պետք է «հյուրեր» գան։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներից մեկը մեր հարցին՝ արդյոք տան սեփականատերը ծանուցվե՞լ է և տեղյա՞կ է իրենց այցի մասին, պատասխանեց․ «Այո՛, ծանուցված են»։

Նշենք, որ ժամեր անց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները, ոստիկաններն ու քանդաման աշխատանքներ իրականացնող տրակտորը քանդելով քաղաքացու սեփականություն հանդիսացող առանցձնատան պատերը մուտք են գործել․ «Քանդման աշխատանքներն իրականացվում են առանց ջրցանի, մարդու տան պատը քանդում են այս պահին։ Դատարանի վճիռ կա, որ պատը չպետք է քանդեն, բայց քանդում են»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
23:44 ChatGPT-ն մեկնաբանել է Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը
17:13 Ով մեզ կասի թուրք՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ. Արսեն Թորոսյան
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից