Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:04 18-07-2023

Կադաստրային գնահատման հանձնաժողովը ներքաշված է կոռուպցիոն սխեմայի մեջ․ Ֆիրդուսիի բնակիչ

Արդեն ամիսներ շարունակ Ֆիրդուսիի և 33-րդ թաղամասի բնակիչները բողոքում են, որ չեն ստանում իրենց տների համար պատշաճ փոխհատուցում։

Կառավարությունը դեռ 2006 թվականից է Ֆիրդուսի թաղամասը ճանաչել հանրային գերակա շահ եւ կառուցապատման իրավունք տվել «Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ին։ 2006 թվականին, սակայն, կառուցապատման ներդրումային ծրագիրը կյանքի չկոչվեց, որի հետեւանքով բնակիչների մի մասը շարունակեց ապրել այդտեղ։ Ավելի ուշ՝ 2018-ին, թաղամասը դարձյալ որպես գերակա շահ ճանաչվեց։
Հիշեցնենք, որ սեփականատերերը բողոքի ակցիաներ էին իրանանցնում Կառավարության և այլ պետական գերատեսչությունների շենքերի դիմաց։

Այսօր բնակիչները Կադաստրի կոմիտեում հանդիպեցին կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ, հանձնաժողովի նախագահ Հմայակ Հակոբյանի և անկախ գնահատողների հետ։ Հակոբյանն ասաց, որ իրենք մասնագիտական նախնական եզրակացությունը սահմանված կարգով ուղարկել են գնահատող Սերոբ Ոսկանյանին, պահանջել են առաջադրանքը կամ գույքի նկարագրումը: «Սերոբ Ոսկանյանից ստացել ենք գրություն, որ չի կարող ներկայանալ նիստին և ներկայացրել է մեր բարձրացված հարցերի պատասխանները, հիմնավորումները։ Ճիշտ է` այսօր չի ներկայացել, բայց ներկայացրել է իր պատասխաններն ու հիմնավորումները։ Մեր հետագա աշխատանքն արդեն փակ է լինելու, քննարկումների համար, կարգով նախատեսված է 2 օր, անհրաժեշտության դեպքում՝ 5 օր, այսինքն` մաքսիմում 7 օր ժամանակ ունենք այն ուսումնասիրելու և վերջնական եզրակացությունը տրամադրելու»։

Փակ քննարկում անցկացնելու մասին որոշումն առաջացրեց բնակիչների զայրույթը, նրանք հանձնաժողովի նախագահից պահանջեցին ընդհատել նիստը և հրավիրել անկախ գնահատողին, որին ի պատասխան՝ Հակոբյանը տեղեկացրեց, որ նման իրավասություն չունի: Բնակիչները պնդում էին, թե անկախ գնահատողն իրենց տարածքում չի եղել, իսկ իրենց խոստացել են, որ Կադաստրի կոմիտեում հանդիպում կկազմակերպվի բնակիչների ու անկախ գնահատողի հետ: Հմայակ Հակոբյանը՝ դադարեցնելով նիստը և լքելով դահլիճը։
Նշենք, որ բնակիչները հանդիպեցին նաև Կադաստրի կոմիտեի աշխատակազմի ղեկավարին, ով նրանց հետ զրուցեց դրսում։

«Մեզ պարզ դարձավ, որ նրանք կատարածու են և կատարում են պատվեր, հանձնաժողովը ընդգրկված է կոռուպցիոն սխեմայի մեջ և սարքեցին շոու։ Նիստը բացեցին, սակայն, չուզեցին մեզ ներկայացնել՝ ինչ են իրենց պատասխանել։ Մեզ ոչինչ չասացին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց սեփականատերերից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային