Խորհրդարանում հոկտեմբերի 29-ի տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քաղաքացիները քննարկում են ոչ միայն պատգամավորների վարքագիծն, այլև ծածկռտուքի հրահրման պատճառներն ու հրահրողներին։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ նորմա՞լ է, որ Ազգային ժողովում ծեծկռտուքներ են տեղի ունենում, և ո՞վ է, ըստ նրանց, նման միջադեպերի նախաձեռնողը։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ նորմալ չէ, քանի որ Ազգային ժողովը կռիվ անելու տեղ չէ, այլ մտքեր փոխանակելու և ժողովրդի լավ ապրելու համար քայլեր ձեռնարկելու վայր։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դա ամոթ է մեր ազգի համար, քանի որ ամբողջ աշխարհում ծաղրի առարկա ենք դառնում։ Նրա կարծիքով՝ հրահրող կողմը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են և հենց Ազգային ժողովի նախագահը։
Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ նման երևույթն աննորմալ է, և նորմալ երկրում նման բան տեղի չի ունենում։ Նա կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում բարձիթողի վիճակ է, և ծեծկռտուքը հնարավոր էր կանխել։
Մանրամասները՝ տեսանյութում։