Ներքին 1 տարի առաջ - 22:00 12-11-2024

Բնակարան, ավտոմեքենա, 11 մլն եկամուտ․ ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը նախկին լրագրող է, ով այժմ հաճախ է թիրախավորում լրագրողներին, նրանց գործունեությունը խոչընդոտող օրինագծեր հեղինակում։ Նա 2018-ի իշխանափոխությունից հետո դարձել է ԱԺ պատգամավորի, 2019՝ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականը։ Արդեն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հասմիկ Հակոբյանը դարձել է իշխանական պատգամավոր։

Որպես անշարժ գույք՝ Հակոբյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը նա գնել է 2019 թվականի մարտի 22-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրություն HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։

ՔՊ-ական պատգամավորը ունի նաև 33․100․000 դրամ փոխառություն՝ Արմ Կոնստրակտ ՍՊԸ-ում։ Տարեվերջին այս փոխառությունը նույնությամբ պահպանվել է։

Հասմիկ Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 835․057 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 579․376,2 դրամ։ Բացի այդ, նա ունեցել է 500 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 850 հազար դրամ։

Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 11 մլն 563․453 դրամ, որից 9 մլն 782․520 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 1 մլն 726․478 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը, 54․455 դրամն էլ՝ Ամերիա բանկին տրված փոխառությունների դիմաց ստացված փոխառությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 40 մլն 992․440 դրամ։

ՔՊ-ական պատգամավորն իր եկամուտներից 5 մլն 984․957 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղվախ վճարումներին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին