Ներքին 1 տարի առաջ - 19:00 11-11-2024

Լուրջ քաղաքագետին հարիր չէ․ Մեքենաների վաճառք օգտատերը սովորեցնում է ԵՊՀ պրոֆեսորին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թեպետ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն ավարտվեցին նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի տպավորիչ հաղթանակով, այնուամենայնիվ ողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում այս թեմայով կրքերը դեռևս չեն հանդարտվում։

Համացանցում այս օրերին տարածվում են Դոնալ Թրամփին վերագրվող կեղծ տեսանյութեր, որոնցում վերջինս իբրև թե խոսում է իր առաջիկա ծրագրերի մասին, որոնք նա մտադիր է իրականացնել ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Մնան տեսանյութերը Թրամփի քննադատները տարածում են վերջինիս քննադատելու, նրա որդեգրած քաղաքական գծի կողմնակիցներն էլ՝ վերջինիս գովերգելու համար։

Օրերս ԱՄՆ նորընտիր նախագահին վերագրվող մի կեղծ տեսանյութ էլ իր ֆեյսբուքյան էջում տարածել էր ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Գարիկ Քեռյանը՝ այն մակագրելով հետևյալ կերպ․ «Չգիտեմ որքանով է հավաստի այս տեսանյութը․․․, բայց կարելի է ասել ահա և վերջ, հրաշք երկիրը ավերվեց»։


Հատկանշական է, որ հրապարակման մեկնաբանություններում Մեքենաների վաճառք անունով օգտատերը ուղղել էր ԵՊՀ պրոֆեսորին՝ պարզաբանելով, որ իր տարածած տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, նաև վերջինիս դաս տվել, որ լուրջ քաղաքական մեկնաբան/ քաղաքագետին հարիր չէ ապատեղեկատվություն տարածելը, առավել ևս՝ դրան հավատալը։





Այս մեկնաբանությունից կարճ ժամանակ անց Գարիկ Քեռյանը հեռացրել էր հրապարակումն իր էջից, սակայն պարզաբանող ոչ մի հրապարակում չէր կատարել այն մասին, թե ինչու է նման չճշտված և ակնհայտ կեղծ ինֆորմացիա տարածել։

Ավելին՝ որոշ օգտատերեր անգամ ծաղրում էին Քեռյանին՝ նշելով, որ եթե պրոֆեսոր Քեռյանը ճշտված ինֆորմացիա է տարածում, ապա նորմալ է, որ Մեքենաների վաճառք անունով օգտատերը ուղղում է նրան։

Oragir.News-ը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել Գարիկ Քեռյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է նա նման հրապարակում կատարել, սակայն մեր հեռախոսազանգերը ողջ օրվա ընթացքում անպատասխան մնացին։ Եթե Գարիկ Քեռյանը ցանկություն ունենա, ապա Oragir.News-ը պատրաստ է լսել և հրապարակել նաև վերջինիս պարզաբանումը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին