Ամբողջ աշխարհի ղեկավարները բանակցում են, Նիկոլը` հեծանիվ քշում. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:45 08-11-2024
Չնայած նրան, որ Հայաստանում բազմաթիվ անվտանգային և այլ խնդիրներ կան, այնուամենայնիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղվել հեծանվասպորտով։

Նա հեծանիվ է քշում նաև այն երկրներում, ուր մեկնում է գործուղման՝ կարևոր հանդիպումների մասնակցելու, և գրեթե ամեն օր տեսանյութեր հրապարակում, գովերգում հեծանվասպորտն ու ցույց տալիս, թե ինչպես է բազմաթիվ ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ փողոցներով հեծանիվ քշում։

Փաշինյանը հեծանիվ քշելու ցանկությունը բավարարում է նաև արտերկրում գործուղման մեկնելիս։ Երեկ վերջինս հեծանիվ է քշել նաև Բուդապեշտում, ուր մեկնել է ընտանիքի անդամների հետ։

Նրա տեսանյութերը սոցհարթակներում բազմաթիվ քննադատությունների են արժանանում, օգտատերերը հարց են ուղղում նրան՝ ինչ է նա ապացուցում հեծանիվ քշելով։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ինչ է Նիկոլ Փաշինյանը ապացուցում հեծանիվ քշելով։

«Հեծանիվ քշելը մարդկանց խաբելու միջոց է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Հեծանիվ քշելով ապացուցում է, որ մեր հողը հանձնել է թուրքին»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Ամբողջ աշխարհի ղեկավարները բանակցում են, Նիկոլը հեծանիվ է քշում»,- հավելեց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։