Ներքին 1 տարի առաջ - 13:20 08-11-2024

Կոխեց աչքիդ մեջ․ ՆԳՆ-ն կպատժի՞ լրագրողին վիրավորած ոստիկանին

Օրեր առաջ համացանցում տարածվեց ռեփեր Ֆեկայի տեսանյութը, որտեղ վերջինս ասում էր, որ իր ձայնագրման ստուդիան թալանել են։

Oragir.News-ը հաջակցություն ռեփերի և տեսանյութի լայն տարածմանը նպաստելու նպատակով այն տեղադրել էր կայքի յութուբյան էջում, սակայն, օրեր անց ռեփերը զանգահարել էր խմբագրություն և պահանջել ջնջել այն, վիրավորել ու հայհոյել լրագրող Անի Ներկարարյանին, որից հետո լրագրողի նկարները կեղծ էջերով տարածել էին համացանցում։

Բացի այդ, սոցցանցերում տեղադրել էին նաև լրագրողի և ռեփերի խոսակցության ձայնագրությունը, որի տակ բազմաթիվ օգտատերեր լրագրողի հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ էին գրել, որոշներն էլ ողջունել էին ռեփերի լկտի բառապաշարը։

Oragir.News-ը պարզել է, որ լրագրողի հասցեին վիրավորանք և հայհոյանք գրած օգտատերերից մեկը ոստիկանության լեյտենանտ Կարապետ Զարգարյանն է։


Վերջինս հրճվել էր, որ ձայնագրությունում ռեփերը վիրավորում է նաև լրագրողի մայրիկին։

«Էլ մարդ չմնաց, որ չլփի վրեդ․․․ Կոնկրետ կոխեց աչքիդ մեջ․․․ ախ ասում ա՝ չէ, մամայիդ»։



Լրագրողը փորձել է կապ հաստատել սույն ոստիկանի հետ, սակայն, վերջինս արգելափակել է լրագրողի ֆեյսբուքյան էջը։

Արդյոք ոստիկանությունը տեղյա՞կ է, որ իր աշխատակիցը նման լկտի պահվածք է իրեն թույլ տալիս և դրանով նաև արատավորում կառույցի համբավը։

Oragir.News-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվության վարչություն, որտեղից հրաժարվեցին ոստիկանի պաշտոնը հայտնել, ապա հորդորեցին ոստիկանությունում հաղորդում տալ ռեփերի, ապա նաև ոստիկանի դեմ։

«Ոստիկանության գործողությունների մասով կարող եք մոտենալ Ներքին անվտանգությունում դիմում գրել»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը։

Այնուամենայնիվ, Oragir.News-ը կպարզի, թե տվյալ ոստիկանը ինչ պաշտոն է զբաղեցնում և արդյոք Ներքին գործերի նախարարությունը՝ մասնավորապես ոստիկանապետը, նրան պատասխանատվության ենթարկել է, թե ոչ։

Նշենք նաև, որ Կարապետ Զարգարյանը ծառայություն է իրականացնում նաև պետական պահպանման վայրերում և, եթե ոստիկանությունը քայլեր չձեռնարկի, ապա ամեն պահ կարող ենք մոտենալ սույն ոստիկանին և ուղիղ եթերում իր արած լկտի գրառումների համար մեկնաբանություն պահանջել։


Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին