Արտաքին 1 տարի առաջ - 09:34 07-11-2024

Մենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս

Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը կոչ է արել դեմոկրատներին ընդունել նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և հաստատել, որ շնորհավորել է հանրապետական ​​Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ։ Նա համապատասխան հայտարարություն է արել չորեքշաբթի օրը Վաշինգտոնի Հովարդի համալսարանում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պարտավոր ենք ընդունել այս ընտրությունների արդյունքները: Այսօր ավելի վաղ ես խոսեցի նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ: Ես նաև ասացի նրան, որ մենք կօգնենք իրեն և իր թիմին անցումային փուլում և կապահովենք իշխանության խաղաղ փոխանցումը»,- ասել է Հարրիսը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր

Ձեզ գուցե հետաքրքրի