Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:23 02-11-2024

Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը խայտառակություն էր հեղափոխական թիմի համար. միմյանց մեղադրել են կոռուպցիայի, հովանավորչության, անձնական շահերը սպասարկելու, թիմը ներսից խոցելու, խարդավանքների մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով` վերջին ակտիվի նիստը տևել է 3 ժամից ավելի, որի ընթացքում ՔՊ-ականները միմյանց ոչնչացրել են:

4 տասնյակից ավելի ներկաներ խայտառակել են Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց ելույթներում նրան մեղադրելով խարդավանքների, թիմի ներսում յուրայիններին կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացնելու, գործընկերներին բարոյական սահմաններից դուրս որակումներ տալու համար և, վերջապես, պառակտիչ գործունեություն ծավալելու համար:

Թիմակիցների այս առճակատումը անակնկալի է բերել Անդրանիկ Քոչարյանին. նա գունատվել է, լուռ լսել, փորձել ինքնապաշտպանվել, բայց անօգուտ: Ներկաներից մեկը առաջարկել է Անդրանիկ Քոչարյանի հարցը դնել քվեարկության, որպեսզի հանգուցալուծում լինի, այլ ոչ թե խոսեն, գնան տուն:

Այնուհետև Հովիկ Աղազարյանին պատժելու հարցն է քննարկվել. թիմակիցները նրան մեղադրել են աղմկահարույց պատմությունների մեջ հայտնվելու, ԱԺ ամբիոնից իր որդու գործի մասին խոսելու, շահերի բախման և մանդատի անհամատեղելիության համար: Աղազարյանի համար էլ են անսպասելի եղել թիմակիցների հարձակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է մանկապատանեկան այս ներկայացումներից, բղավելով ամփոփել է օրը և հայտարարել, որ Աղազարյանի հարցով կզբաղվեն իրավապահները, իսկ Անդրանիկ Քոչարյանի հետագա պաշտոնավարման հարցը թողել է «Իմ քայլը» խմբակցության որոշմանը:

Արդյունքում` երկուշաբթի կհայտարարվի, թե երբ է կայանալու խմբակցության նիստը, որպեսզի Անդրանիկ Քոչարյանի մասով քվեարկություն կազմակերպեն: Այսինքն՝ կանաչ լույս է վառվել պաշտոնանկության համար:
Առաջարկ է լինելու ամեն գնով քվեարկությունը փակ կազմակերպելու, որ անկաշկանդ լինեն գործընկերները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը երեկվանից սկսել է համախոհներ որոնել, որ իր դեմ չքվեարկեն: Բայց ՔՊ-ականները բավականին վճռական են տրամադրված:
Անդրանիկ Քոչարյանը պառակտում է թիմը ներսից և պետք է հեռանա. ու երբ նրան պաշտոնանկ անեն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, Քոչարյանը վայր կդնի պատգամավորական մանդատը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան