Մամուլ 2 տարի առաջ - 07:05 31-10-2024

Սննդամթերքի արտադրության ոլորտում վճարված հարկերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում երեք կազմակերպության. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ինքնին բավական ուշագրավ վերլուծությունների տեղիք է տալիս ոչ միայն ընդհանուր առմամբ վճարված հարկերի, ընկերությունների՝ այդ ցուցակում տեղաշարժի, այլև այն առումով, թե որ ոլորտում ինչպիսի իրավիճակ է: Այս անգամ ՊԵԿ-ի հրապարակած 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում ուսումնասիրել ենք սննդամթերքի արտադրության «դաշտը»։ Հրապարակված տվյալների համաձայն, սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 30 մլրդ դրամի հարկ (դասակարգումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա)։ Հետաքրքիր է, որ նշված գումարի գրեթե 50 %-ը բաժին է ընկնում... երեք կազմակերպության՝ «Գրանդ Քենդի», «Աթենք» և «Բաղրամյան»:

Ի մասնավորի, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը վճարել է 6,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 21 %-ը: Այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 30-րդն է:
Հաջորդը մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունն է, որը վճարել է 5,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 18 %-ը: Ի դեպ, «Աթենքը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 24 հորիզոնականով և 1000 խոշոր հարկատուների ցանկում 38-րդն է:

Վերջապես լավագույն եռյակը եզրափակում է ալյուրի արտադրությամբ զբաղվող «Բաղրամյան» ընկերությունը, որը վճարել է 2,8 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 9 %-ը։ Այս կազմակերպությունը ցանկում 85-րդն է:
Հավելենք, որ սննդամթերքի արտադրության ոլորտում միայն նշյալ երեք ընկերություններն են լավագույն հարյուրյակի մեջ:

Ներկայացնենք նաև այս ոլորտի առաջատար տասնյակի մյուս ընկերությունները. «Դուստր Մարիաննա» (115-րդ տեղ), «Մարտին սթար» (164-րդ տեղ), «Ռոյալ-Արմենիա» Հ/Ձ (202-րդ տեղ), «Բեկոն պրոդուկտ» (282րդ տեղ), Երևանի շոկոլադի գործարան (361-րդ տեղ), «Կաֆե Դյու Բրազիլ» (410-րդ տեղ) և «Արտաշատի պահածոների գործարան» (421-րդ տեղ):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն