copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 16:00 30-10-2024

Խայտառակել ռեսպուբլիկան մինչև վերջ․ «հայկական կարուսել»-ի փորձագիտական արձագանքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հարևան Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում պաշտոնական տվյալներով հաղթեց երկիրը 2012 թվականից կառավարող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, հետընտրական կրքերը չեն հանդարտվում։ Մինչ իշխող քաղաքական ուժը փորձում է լեգիտիմացնել իր հաղթանակը, ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել՝ միջազգային անկախ դիտորդների մասնակցությամբ։

Նախորդ շաբաթ գրել էինք, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկրի ապագան դարձել էր ներվրացական շահարկումների առարկա, հիմնականում ընդդիմության կողմից ու նման միտումներն անընդունելի էինք համարել։ Մասնավորապես, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ եթե ընտրություններից հետո հարևան երկիրը եվրոպական ուղի չվերադառնա, ապա «դա ողբերգություն կլինի նաև Հայաստանի համար», իսկ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համոզմունք էր հայտնել, որ «Վրաստանի եվրոպական ուղի վերադաձնալուց է կախված նաև Հայաստանի լինել չլինելը ու առհասարակ՝ Կովկասում խաղաղության ճակատագիրը»։ Պաշտոնական Երևանն առ այս պահը չի արձագանքել այս հայտարարություններին։

Ցավոք սրտի նմանաբովանդակ շահակումները շարունակվում են նաև հետընտրական շրջանում, և երեկ Սալոմե Զուրաբիշվիլին «Associated Press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե իբր Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «օգտագործվել է հայկական կարուսել», այնուհետև մի փոքր մեղմել իր շեշտադրումները՝ նշելով, որ Հայաստանում էլ գուցե դա անվանում են «վրացական կարուսել»։ «Սրա էությունն այն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով անձանցից տարբեր պատրվակներով առգրավում են անձը հաստատող փաստաթղթեր, հետո օգտագործվում քվեարկության համար։ Մեկ նույնականացման քարտով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է նույնիսկ 17 անգամ: Նրանց տրամադրության տակ են հայտնվել մեծ թվով նույնականացման քարտեր և անձնական համարներ»,- ասել է Վրաստանի նախագահը, ով առաջիկայում թողնելու իր պաշտոնը և հավակնում է ընդդիմության առաջնորդի դերակատարմանը:

Վրաստանի նախագահի այս հայտարարությունից շուրջ 1 օր է անցել, սակայն պաշտոնական Երևանը կրկին այն անարձագանք է թողել, հավանաբար այն պատճառով, որ Փաշինյանի թիմում համարում են, որ այն ուղղված է ոչ թե իրենց, այլ նախկին իշխանությունների դեմ։ Թեպետ Զուրաբիշվիլին չի մասնավորեցրել, թե իր հիշատակած «հայկական կարուսել»-ը որ թվականներին է կիրառվել, այնուամենայիվ պաշտոնական Երևանը պարտավոր է արձագանքել Վրաստանի նախագահին, քանի որ վերջինիս հայտարարությունը նախևառաջ ուղղված էր Հայաստան պետության դեմ։ Բացի այդ, հենց գործող իշխանությունների մեղավորությունն է, որ հարևան երկրի նախագահը նման հայտարարություններով է հանդես գալիս, իսկ նախկին իշխանությունների օրոք Թբիլիսիից ամենաբարձր մակարդակով նման հայտարարություններ չէին հնչում՝ անկախ նրանցից դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարություններին արձագանքել են Հայաստանի քաղհասարակության և փորձագիտական դաշտի ներկայացուցիչները, սակայն ոչ թե հերքել դրանք կամ հակադարձել, այլ բացառապես խմբագրել՝ պարզաբանելով, թե «հայկական կարուսել»-ը ինչ սկզբունքով է գործել։

Մասնավորապես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հանգամանորեն նշել է, որ «հայկական կարուսել»-ը և «բալկանյան կարուսել»-ը տարբեր բաներ են, հանգամանորեն բացատրել դրանց յուրահատկությունները։ «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլլին նկարագրել է երկրորդը, բայց այն անվանել է «հայկական կարուսել»,- գրել է Իոաննիսյանը՝ խնդելով չաղավաղել ընտրակեղծիքների անվանումները։



Միջազգային հարաբերությունների ու անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը նույնպես ֆեյսբուքյան իր էջում Զուրաբիշվիլիի հայտարարությունների կապակցությամբ դժգոհություն է հայտնել, սակայն ոչ թե հերքել է դրանք, այլ միայն պնդել, որ «կարուսելներ»-ի փուլը Հայաստանում 2018 թվականից հետո հաղթահարվել է։


Մեկ այլ գրառմամբ էլ Սոսի Թաթիկյանը հարց է ուղղել իր վրացի ընկերներին, թե ինչո՞ւ են նրանք այդքան ատում հայերին, նշել, որ ինքը սիրում էր վրացիներին՝ մինչև այն պահը, երբ հասկացավ, որ դա փոխադարձ չէ։



Այսպիսով՝ Հայաստանի քաղհասարակության և փորձագիտական համայնքի առանցքային ներկայացուցիչները թեպետ արձագանքել են Վրաստանի նախագահի հայտարարությանը, սակայն տպավորություն է ստեղծվում, որ նրանց համար առաջնայինը ոչ թե Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանությանն պաշտպանությունն է, որն իրականցնում են ուղղակի կամ անուղղակի կերպով։

Վրաստանի նախագահին Հայաստանի Հանրապետության ներքին գործերին չմիջամտելու և հայ-վրացական հարաբերությունները չվատթարացնելու և երկու բարեկամ ժողովուրդների միջև թշնամանք չհրահրելու կոչերի փոխարեն՝ հիշյալ շրջանակները պարզապես չարախնդում են, որ նախկին իշխանությունների պաշտոնավարման շրջանը հարևան երկրի նախագահի կողմից նման ասոցիացիաներով է հիշատակվում։ Նկատենք նաև, որ երբ Հայաստանի ներկայիս իշխանություններն են օտարերկրյա որևէ պաշտոնյայի կողմից թիրախավորվում, հիշյալ շրջանակները խստորեն քննադատում են դա, նշում, որ վերջիններս ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու իրավունք չունեն, ինչպես նաև անընդունելի համարում, երբ ընդդիմադիր գործիչները հղում են կատարում այդ հայտարարություններին, փորձում դիվիդենտներ շահել դրանցով և այլն։ Սա ոչ այլ ինչ է, քան երկակի չափանիշների կիրառության ակնհայտ օրինակ։

Կարճ ասած՝ Հայաստանի քաղահասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները այս կերպ մինչև «խայտառայկում են ռեսպուբլիկան», ինչը կտրականապես անընդունելի ենք համարում։


adv_banner

Ամենից շատ դիտված

14:09 Ուռուցքը բուժած կինը բժիշկների անզգուշության պատճառով ֆորմալին է խմել և մահացել
20:07 Ինչպես են թուրք հատուկջոկատայինները տեղափոխում Հայաստանից արտահանձնված անձանց
09:19 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «բոքսի» դռան վրա, որտեղ բազմաթիվ հայհոյանքներ են գրված, կարելի էր հղումներ գտնել Աստվածաշնչից
15:06 Արագածոտնի մարզում ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
20:29 Իմիշլիում պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը
18:49 Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր. shamshyan.com
11:27 Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին
10:26 2 եղբայրներ Տավուշի մարզում բնակվող թոշակառուից գնել են 5 խոշոր եղջերավոր անասուններ, բայց գումարի մի մասը վճարել են կեղծ թղթադրամներով. shamshyan.com
18:15 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի Lexus-ները․ shamshyan.com
09:49 Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է