copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 09:10 03-07-2025

Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան, բայց կաթողիկոսի. Փաշինյան

Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ այս պահին կալանավորված են ու ԱԱԾ մեկուսարանում պահվում են Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։