Արտաքին 1 տարի առաջ - 12:10 06-12-2024

Իմ ասած «հայկական կարուսել»-ում որևէ էթնիկ համատեքստ չկա. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է՝ նախկինում Associated Press գործակալության հետ զրույցում «հայկական կարուսել» արտահայտությունը ինչի համար է օգտագործել։

«Ես ուզում եմ ասել (Վրաստանի քաղաքացիներին) հայկական ծագում ունեցող և հայերին (հարևան երկրում), որտեղ նույնպես գործում է ռուսական քարոզչություն։ «Հայկական կարուսել»-ում որևէ էթնիկ համատեքստ չկա», - նշել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի առաջնորդի խոսքով՝ առաջին անգամ այդ տերմինը նա լսել է, երբ Վրաստան է վերադարձել Էդուարդ Շեւարդնաձեի օրոք: Կեղծման այս մեթոդը, նրա խոսքով, օգտագործվել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։

«Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»։ Դրանում ընդհանրապես էթնիկ նշան չկա», - հավելել է նա։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը