Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:08 21-03-2022

Անկեղծ ասած՝ որևէ խնդիր չեմ տեսնում, որ Ամուլսարը շահագործվի. Վահան Քերոբյան

«Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք կառուցապատողների և անշարժ գույքի գործակալությունների հետ, որպեսզի իրենք պրոակտիվ կերպով՝ իրենց հնարավորությունների սահմանում մեծ քանակի նոր բնակարաններ լցնեն անշարժ գույքի բնակարանների շուկա»,- «Ազատություն» ռադիոկայանի ասուլիսին օգտատերերի հարցերի պատասխանելիս ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված քաղաքացու հարցին, ասաց, որ եթե որևէ բան չի խանգարում շահագործելուն, ապա շահագործվի այն.
«Էկոնոմիկայի նախարարությունը կողմ է, որ եթե որևէ խնդիր չկա հանքի շահագործման հետ կապված, ապա հանքը շահագործվի, հիմա ընթանում ենք այդ ճանապարհով, օրենքով սահմանված կարգով, և որ անկեղծ ասեմ՝ այս պահին որևէ խնդիր չեմ տեսնում հանքի շահագործման համար։ Ցանկացած գործողություն անելիս կան կողմ և դեմ մարդիկ, մենք կխոսենք այն բնակավայրերի մարդկանց հետ, ովքեր մտածում են, որ հանքի շահագործումն իրենց վնաս կտա։ Մենք կողմ ենք , որ ՀՀ-ն զարգանա տնտեսական ամբողջ հզորությամբ, ամբողջ պոտենցիայով, մենք պետք է ուժեղացնենք մեր բազուկները»,- ասաց նախարարը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում