Զովունիում բախվել են «Honda»-ն ու «Lada»-ն. կա 3 վիրավոր. shamshyan.com
copy image url

Զովունիում բախվել են «Honda»-ն ու «Lada»-ն. կա 3 վիրավոր. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 17:43 29-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի Զովունիի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ 55-ամյա Յուրի Խ.-ի վարած «Honda» մակնիշի և 63-ամյա Նորիկ Ս.-ի վարած «ՎԱԶ 21101» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ «ՎԱԶ»-ը գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Honda»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Մ. Ղ-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: