Ներքին 1 տարի առաջ - 23:16 22-10-2024

Ինչու են հայերը հիշում ու սիրում իրենց թշնամիներին. «Սարգոն»-ը շարունակում է արտադրվել ու վաճառվել

«Սարգոն» գինին սպիտակ չոր գինի է, որն արտադրվում է Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից։

Իսկ ինչո՞ւ է թշնամու անվամբ գինին տարիներ շարունակ արտադրվում մեր երկրում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց Իջևանի գինու, կոնյակի գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյանի հետ։

«Պատմության մեջ հայտնի զրույցներ կան, որ Սարգոնը, լինելով թշնամի և այդ ժամանակ գալով Հայաստան, գնահատել է հայկական գինեգործությունը։ «Գինին հոսում է գետի պես»․ նրա այս խոսքերը նաև տպված են գինու պիտակի վրա։ Գրված է, որ նույնիսկ թշնամիներն են գնահատել հայկական գինեգործությունը, որն ունի դարերի, հազարամյակների պատմություն։ Ինչո՞ւ չշարունակի գինին արտադրվել, եթե նույն ասորիները արտասահմանում այդ գինին գնում են, և այդ գումարը գալիս է այստեղ։ Ստեղծվում են աշխատատեղեր ու բազմաթիվ ընտանիքներ այդ գումարով ապրում են»,-պարզաբանեց գործարանի տնօրենը։

Հիշեցնենք, որ Սարգոն II-ը Ասորեստանի թագավոր էր Ք.Ա. 722-705թթ։ Ք.Ա. 714-ին Սարգոնը ներխուժում և զավթում է Հայաստանի (Ուրարտու) մի մասը։ Նրա մահից հետո Արգիշտի II-ը և Ռուսա II-ը բազմաթիվ հաջող հակագրոհներ են ձեռնարկել ընդդեմ Ասորեստանի՝ ազատագրելով զավթված տարածքները և գրավելով Ասորեստանի մի մասը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից