Արտաքին 1 տարի առաջ - 22:59 19-10-2024

ՀԱՊԿ-ը անօրինական զինված խմբավորումը ոչնչացնելու վարժանքներ է անցկացրել Տաջիկստանում

Տաջիկստանում անցկացող ՀԱՊԿ-ի «Рубеж-2024» զորավարժությունում կատարվել են պետական սահմանը հատած պայմանական հակառակորդի՝ անօրինական զինված խմբավորումը շրջափակելու, ոչնչացնելու և սահմանը վերականգնելու վարժանքներ։

Հոկտեմբերի 17-21-ը անցկացվող զորավարժություններում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի 1500 զինծառայողներ և 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ այդ թվում անօդաչու թռչող սարքեր, օդանավեր և ուղղաթիռներ։

Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին Ադրբեջանի ագրեսիայի՝ Հայաստանի սահմանները հատելու, ինքնիշխան տարածք ներխուժելու նկատմամբ անտարբեր կեցվածք դրսևորելու պատճառով։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»