ՀՀ-ում հրապարակվող սոցհարցումների արդյունքներին պետք չէ հավատալ. դրանք մանիպուլյատիվ են
copy image url

ՀՀ-ում հրապարակվող սոցհարցումների արդյունքներին պետք չէ հավատալ. դրանք մանիպուլյատիվ են

Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 17:00 19-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Միջազգային հանրապետական ինստիտուտը նախօրեին հրապարակել է Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։ Իրականացված հարցման համաձայն՝ եթե Հայաստանում հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա հարցվածների 20 տոկոսը կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի օգտին:

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ընդգծեց՝ նախևառաջ պետք է իմանալ, որ բոլոր այն սոցիոլոգիական հարցումները, որոնց արդյունքները հրապարակվում են, դրանք ունեն մանիպուլյացիոն բնույթ։ Նրա խոսքով՝ դրանք որոշակիորեն աշխատում են հանրության շրջանում կարծիք ձևավորելու համար։

«Դա չի նշանակում հարցման արդյուքները ճիշտ են կամ սխալ, սակայն եթե դրանք հրապարակվում են, ապա մանիպուլյացիոն բնույթ ունեն։ Առհասարակ սոցիոլոգիական հարցումները ծառայում են 3 տարբեր նպատակների համար։ Առաջինը՝ իրականում տարբեր ցուցանիշների հստակեցումն է, որոնց մեջ մտնում են վստահությունը, վարկանիշը և բազմաթիվ այլ հարցեր, սակայն դա լինում է գաղտնի՝ չհրապարակվող, և պատվիրատուն ըստ դրանց իր գործողությունների մեջ հստակեցումներ է մտցնում։ Երկորդը՝ հարցումների միջոցով պատվիրատուները հստակեցնում են իրենց քաղաքականությունը, որովհետև կան սոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքները ցույց են տալիս՝ եթե տվյալ գործողությունն իրականացվի, դրանից հետո ինչ կլինի։ Երրորդ արդեն մանիպուլյատիվ բնույթն է, քանի որ սոցհարցումների արդյունքների հրապարակումը նպաստում է հանրային կարծիքի ձևավորմանը»,- ասաց Բադալյանը՝ խորհուրդ տալով չհավատալ Հայաստանում անցկացվող այն սոցհարցումներին, որոնց արդյունքները հրապարակվում են։

Քաղատեխնոլոգը շեշտում է, որ առանց սոցհարցումների անցկացման էլ պարզ է, որ ոչ թե ՔՊ-ի, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է։ Նա հիշեցրեց, որ ՔՊ-ն լիդերային կառույց է և առանց Նիկոլ Փաշինյանի, վերջինիս վարկանիշը 0 տոկոս էլ չի կազմի.

«Ուստի՝ երբ ասում են, որ ՔՊ-ն ունի X տոկոս, դա նշանակում է, որ վարչապետն ունի այդքան տոկոս, դա հենց Փաշինյանի նկատմամբ եղած վստահության ցուցանիշն է։ Այո՛, մենք կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ այլ՝ չհրապարակված սոցհարցումների արդյունքներով, որոնք այսպես թե այնպես հասնում են ինձ, կարող ենք ասել, որ ՔՊ-ն համեմատաբար ավելի բարձր վարկանիշ ունի՝ մյուսների հետ համեմատած։ Իհարկե չեմ ասի, որ դա 20 տոկոս է, դա այդքան կարևոր չի, բայց ինքը մի քիչ ավելի ցածր վարկանիշ ունի, մյուսների վարկանիշն էլ բավականին ցածր է, ինչն այս պահի դրությամբ օբյեկտիվ է, որովհետև ընդդիմադիրներից ոչ ոք ոչ մի գործ չի անում, իսկ եթե դու ոչ մի գործ չես անում, ապա քո վարկանիշը չի կարող բարձրանալ։ Սա չշփոթենք այպես կոչված «Սրբազան» շարժման հետ, որովհետև «Սրբազան» շարժումը կազմակերպչական կամ իրավական անձ՝ կուսակցություն կամ դաշինք չէ, որի վերաբերյալ կարելի է ինչ-որ հարցում պատվիրել և վստահությունը պարզել։ Իհարկե հնարավոր է շարժման վերաբերյալ էլ մարդկանց հարց տալ, սակայն դա անիմաստ բան է, քանի որ շարժումը քվեաթերթիկներում տեղ չի գտնելու»։

Ինչ վերաբերում է Միջազգային հանրապետական ինստիտուտին, քաղտեխնոլոգը հայտնեց, որ այն ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից հիմնադրված կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է այդ երկրում գործող պրոհանրապետական ֆոնդերի կողմից ու զբաղվում է աշխարհում ոչ միայն սոցիոլոգիական հարցումներ անցկացնելով, այլ նաև ԱՄՆ արտաքին քաղաքականության փափուկ ուժի գործիքներից մեկն է։ Ըստ նրա՝ քանի որ Հայաստանի իշխանությունը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը վայելում է ԱՄՆ-ի միանշանակ աջակցությունը, գտնվում է նրա ազդեցության տակ, Միջազգային հանրապետական ինստիտուտը նրան չէր կարող ավելի ցածր տոկոս տալ, քան այլ ուժերի։

«Հնարավոր է, որ ՔՊ-ն իրականում մոտավորապես 20 չէ, բայց մի քիչ ավելի քիչ՝ 16-17 տոկոս վարկանիշ ունի, բայց ակնհայտ է, որ այս պահի դրությամբ առաջատարն ինքն է՝ մյուսներից բավականին մեծ տարբերությամբ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»