Մամուլ 1 տարի առաջ - 07:15 18-10-2024

«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իշխանության «թշնամի» հռչակված «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը առողջապահության նախարարության փոխնախարար է նշանակվել, ինչը ՔՊ-ական «սկզբունքները» հարցականի տակ է դնում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունը սկսել է ակտիվ քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռուսահպատակ մեծահարուստ Սամվել Կարապետյանից` «Տաշիր Գրուպից» խլելու հարցը։ Սրա ապացույցը եղան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության փոխնախարար Հակոբ Վարդանյանի պաշտոնանկությունները. վերջինս համակարգում էր էներգետիկ ոլորտը։

Սակայն այս իրողությանը զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին որոշում կայացրեց Լեւոն Հակոբյանին նշանակել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Հակոբյանը 2016-2019 թվականներին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում, վերջին շրջանում` որպես տնօրեն:
«Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ն եւս պատկանում է ռուսաբնակ գործարար Սամվել Կարապետյանին։ Արդյոք Լեւոն Հակոբյանի կենսագրությունը դիտարկելիս Անահիտ Ավանեսյանը հաշվի առե՞լ է այս հանգամանքը:
Հարկ է նշել եւ հիշեցնել, որ առողջապահության ոլորտը համակարգող նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ, փոխնախարարը եւս բժիշկ չէ, եւ շատ մասնագետներ աղաղակում են, որ ոլորտը տապալվում է:
Այս նախարարությունում պետականության գիտակցում ունեցողների ակնհայտ դեֆիցիտ կա. փոխնախարար Լենա Նանուշյանն իր որդուն ազատել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից, Ավանեսյանը որեւէ պատիժ չկրեց Աբովյանի դիահերձարանի հատակին լցված մեր հերոսների մարմինների հետ նման վերաբերմունքի համար:

Կարճ ասած` ամենաթողություն է այս համակարգում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը