Մամուլ 1 տարի առաջ - 08:37 17-10-2024

«Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժումը» առաջիկա օրերին հերթական հավաք-քննարկումն է իրականացնելու:

Հոկտեմբերի 9-ին՝ Դատախազության հավաքից հետո, որի ընթացքում «փաթեթներ» հանձնվեցին Գլխավոր դատախազին եւ Նիկոլ Փաշինյանի ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ քրգործեր հարուցելու հայտեր ներկայացվեցին, շարժման անդամները պատրաստվում են նոր հավաքի:

Թեեւ մեզ հետ զրույցում նշեցին, որ օրը եւ վայրը «գաղտնի» է, դեռ չեն ցանկանում հանրայնացնել, բայց ասացին, որ, հավանաբար, այն կկայանա հենց հաջորդ շաբաթ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավաքը քննարկման ֆորմատով է լինելու, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ներկայացնելու է առաջիկա անելիքները եւ շարժման ծրագրերը, քննարկվելու է նաեւ մեր երկրում ստեղծված իրավիճակը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է