Մամուլ 1 տարի առաջ - 08:15 17-10-2024

«Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումները ՔՊ-ում «ռազբորկաների» առիթ են դարձել, քանի որ 71 հոգանոց ֆրակցիայից մասնակցում էր 2 տասնյակից էլ քիչ մարդ: Իսկ ներկաների մեծ մասի ներկայությունը դեկորատիվ էր, մի քանիսն էին իրենց ուսերին վերցրել ուժայիններին նեղը գցելու գործը։ ՔՊ-ականների բացակայությունը նկատեցին անգամ ընդդիմադիրները: Ագնեսա Խամոյանն անգամ Անդրանիկ Քոչարյանին խայթեց, թե նրա փոխարեն ինքը կվիրավորվեր ՔՊ-ի ակտիվությունից։ Մեր տեղեկություններով՝ լսումներից հետո այս թեման էլ է բավականին բուռն արծարծվել ՔՊ-ում:

ՔՊ-ականների պահվածքից վրդովված Քոչարյանը, պատմում են, այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղել: Ասել է, թե բոլորը միայն ճառ ասողներ են, երբ գալիս է խոսելու պահը, թաքստոցներից դուրս չեն գալիս, որովհետեւ մտածելու բան ունեն։ Մեր աղբյուրը պատմեց, որ ներկուսակցական նիստերի ժամանակ ֆրակցիայի 99 տոկոսը` շատ մեղմ ասած, խիստ դժգոհություններ է հայտնում ուժայինների գործունեությունից, ոմանք անգամ հայհոյախառն բառապաշարով են արտահայտվում, սակայն այդ հոխորտացողները լսումներին չեն մասնակցել, քանի որ բոլորի վրա էլ «կեղտ» կա` չեն ուզում թարսվել ուժայինների ղեկավարների հետ։ Նկատենք, որ լսումները ցուցադրեցին, որ ՔՊ-ում չկա միասնականություն, ֆրակցիայում թեւեր ու ճյուղեր են գործում: Լսումներին, փաստորեն, ներկա էր այն խումբը, որը նախաձեռնել էր Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է