Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:42 15-10-2024

ՔՊ-ի ժողովրդավարության դպրոցում ազգը վերացնել են սովորեցնում. հարցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցում հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ դասախոսությունն է կարդացել սոցիալ հոգեբանության վերաբերյալ՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց. Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով։

Ենթադրելի է, որ այս դպրոցի ուսանողները շարքային կարիերիստներ են, որոնք այստեղ են գալիս ոչ թե ինչ-որ բան սովորելու, այլ կուսակցական աստիճաններով բարձրանալու և իշխանության օղակներում պաշտոններ զբաղեցնելու համար։ Նույնիսկ ցանկության դեպքում նրանք ակադեմիական որևէ գիտելիք չեն կարող ստանալ, քանի որ, օրինակ, սոցիալ հոգեբանության վերաբերյալ խոսում է սոցիալ հոգեբանության մասին ակադեմիական գիտելիք կամ փորձառություն, սոցիալ-հոգեբանության խնդիրների մասին պատկերացում չունեցող, աղետալի պարտությունների գլխավոր պատասխանատու Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչ են սովորեցնում ՔՊ-ի ժողովրդավարության դպրոցում»։

«Ազգի վերացում, ուրիշ ոչինչ», «Ոչ մի լավ բան», «Դուք հավատո՞ւմ եք այդ ՔՊ-ին, ո՞նց կարող է Նիկոլ Փաշինյանը դասախոսություն կարդալ, աբսուրդ է։ Իրենք ի՞նչ կարող են սովորեցնել, եթե իրենց մեջ գրագետ մարդ չկա»,- այսպիսի պատասխաններ էին հնչեցնում քաղաքացիերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի