Մամուլ 2 տարի առաջ - 09:22 12-10-2024

Գերիների հարցն Ադրբեջանը չի էլ քննարկում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

COP-29-ը՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, կկայանա Բաքվում՝ նոյեմբերի 11-24-ը։ Հիշեցնենք, որ Բաքուն այդ հնարավորությունը ստացավ պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, որը հրաժարվեց իր հայտից` Արցախի հայաթափումից 3 ամիս անց։ Այդ օրերին 32 հայ գերի վերադարձավ Հայաստան։

COP-29-ին ակնկալվում է շուրջ 70-80 հազար հյուր՝ տասնյակ պետություններից, ընկերություններից, գիտական կազմակերպություններից։ Դա կարեւորագույն հարթակ է՝ թեկուզ միայն հայ գերիների ապօրինի պահման հարցը բարձրացնելու համար։ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով հայ գերիների հարցին, ասաց, որ խնդիրը միայն Ադրբեջանի տիրույթում չէ։ «Օտարերկրյա քաղաքացիների գերեվարումն ու հետագա պատանդառությունը նաեւ միջազգային իրավունքով կանոնակարգված հարց է, եւ, բարեբախտաբար, կան նաեւ միջազգային մեխանիզմներ, որոնք վերահսկողություն են իրականացնում ազգային իշխանությունների գործելակերպի նկատմամբ՝ մարդու իրավունքների դիտանկյունից։ Այստեղ բոլոր հնարավոր մեխանիզմները, կարելի է ասել, գործարկված են, խնդիրն առավելապես քաղաքական է»,- ասաց նա: Ադրբեջանը, օգտվելով իր տնտեսական դրությունից եւ իր շահերին համընկնող աշխարհաքաղաքական դիրքորոշումներից, փորձում է անտեսել միջազգային իրավունքը եւ չի ապահովում մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող պայմանավորվածությունների պահպանումը։

«Հայկական կողմի մարտահրավերը, միջազգային դատական, արտադատական կառույցների հետ աշխատելով, հանրային եւ դիվանագիտական շրջանակներում ճնշումների նոր աղբյուրներ գտնելն է, ավելի ուժգին քաղաքական ճնշում գեներացնելն է, որը մեծ գործոն կդառնա Ադրբեջանի համար, եւ մենք կունենանք վարքի փոփոխություն։ Իրավական դատական գործընթացներում մեծ տեղաշարժեր չկան այս ամիսներին, բայց հիմնական զարգացումները պայմանավորում են COP-29 միջոցառման հետ: Թեեւ միջոցառումը բնապահպանական է, սակայն մարդու իրավունքների տարրը քննարկվում է»,- ասաց Սահակյանը։

Եվ հայկական կողմը, հասարակական սեկտորը, հանրային մարմինները ամենայն դիվանագիտական ջանքեր պետք է գործադրեն՝ գերիների ազատ արձակումն ապահովելու համար։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը որեւէ կերպ, անգամ COP-29-ի կոնտեքստում, Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակման հարցը չի քննարկում, որոշակի իրատեսական հույսեր կարող ենք ունենալ 2023 թվականի ագրեսիայի հետեւանքով գերեվարվածների ազատ արձակման հետ կապված։ Բայց աշխատանքը պետք է իրականացվի, նույնիսկ եթե հենց COP-29-ի համատեքստում արդյունք չտա, պրոցեսներ կարող են շարժել եւ ավելի ուշ փուլում հանգեցնել դրական արդյունքի»,- շեշտեց Սահակյանը։ Նա առավել ակտիվություն է տեսնում մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կառույցների, իրավապաշտպանների կողմից։ Իսկ պաշտոնական Երեւանը նման պահանջներով հանդես չի գալիս։

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե չնայած հայկական կողմը COP-29-ին չի մասնակցելու, բայց գերիների մասով ի՞նչ կարելի է անել, ասաց․ «Պիտի ենթադրեմ, որ այդ ուղղությամբ ջանքեր գործադրվում են, եւ կարծում եմ՝ մենք դա կտեսնենք»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում

Ձեզ գուցե հետաքրքրի