Արդա՞ր, թե՞ անարդար Նորիկյան․ քաղաքական կոռուպցիայի իրական երանգները
copy image url

Արդա՞ր, թե՞ անարդար Նորիկյան․ քաղաքական կոռուպցիայի իրական երանգները

Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:30 08-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև բյուրեղացվել ու նորանոր ռեկորդներ է սահմանում։ Նորիկյանն օրերս նման եզրահանգում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց առաջ խոստանում էր պատժել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց մերձավորներին, սակայն Փաշինյանի իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվեցին, և նրանց փոխարեն պատժվեցին վերջիններիս գործերը քննած դատավորները, որոնց լիազորություններն արդեն կասեցվել են։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ փաշինյանական իշխանությունը հասարակության մի հատվածին փորձում է հավատացնել, որ ինքը ցանկանում էր պատժել նախկին նախագահներին ու նրանց մերձավորներին, սակայն դատարաններն արդարացրին վերջիններիս։ Նա այս ամենը պայմանավորում է անկարողությամբ կամ նախապես ծրագրված քաղաքական պայմանավորվածությամբ, որի միջոցով ներկայիս իշխանությունները փորձում են սեփական դեմքը փրկել ու ժողովրդին հավատացնել, թե այս ամենի հետ ոչ մի կապ չունեն։

«Մեր հասարակությունը պետք է հետևություն անի, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրի ու ժողովրդի հետ վերջին տարիների ընթացքում․․․»,- սեփական գրառումն այս եզրահանգմամբ է ավարտել քաղաքական գործիչ-փաստաբանը։

Նորայր Նորիկյանի քաղաքական գնահատականներին հակադարձելու ցանկություն չունենք, դա անհրաժեշտության դեպքում կարող են անել իր ընդդիմախոսները՝ իշխանության ներկայացուցիչները կամ տիտղոսային ընդդիմությունը։ Քաղաքական գործիչ-փաստաբանը, ով իր հրապարակային խոսքում, այդ թվում հիշյալ ֆեյսբուքյան գրառման մեջ խստորեն քննադատության է ենթարկում ներկա և նախկին իշխանություններին, շատ հաճախ հավասարության նշան դնում նրանց մեջ, պարբերաբար ընդգծում է, որ Հայաստանը պետք է ձերբազատվի ինչպես ներկայիս իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից, որոնք իրենց տեղը պիտի զիջեն նոր ձևավորվող ու ձևավորվելիք առողջ ուժերին։ Այս ուժերի շարքում Նորիկյանն անշուշտ նկատի ունի նաև իր գլխավորած «Արդար Հայաստան» կուսակցությանը, որը մասնակցել է 2021-ի արտահերթ խորհրդարանական և 2023-ի Երևանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 1 տոկոսի աջակցությունը։

Հայաստանում իսկապես առկա է քաղաքական սերնդափոխության անհրաժեշտություն ու այս հարցում դժվար է չհամաձայնել Նորայր Նորիկյանի կամ որևէ այլ քաղաքական գործչի հետ, ով նման տեսակետ կբարձրաձայնի։ Կարծում ենք, որ քաղաքական գործիչների ու առավել ևս իշխանափոխության կամ օրինակ խորհրդարանական ուժ դառնալու հայտ ներկայացնող քաղաքական ուժի ներկայացուցիչների՝ առավել ևս ղեկավարի համար չափազանց կարևոր է նաև քաղաքական պատասխանատվությունը, ինչպես նաև վերջինիս հավատարմությունը նախկինում իր իսկ կողմից հնչեցված հայտարարություններին ու խոստումներին։

Այս համատեքստում մեր ընթերցողներին ցանկանում ենք հիշեցնել, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկայանը բացառում էր, որ իր քաղաքական ուժը, որի համամասնական ցուցակն անձամբ էր գլխավորում, անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում կոալիցիա կկազմի Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ։ Նման հայտարարություններով կուսակցության ներկայացուցիչները բազմիցս են հանդես եկել, մեզ հաջողվեց գտնել նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանի կողմից 2021-ի մայիսի 22-ին ֆեյսբուքում Նորայր Նորիկյանին ուղղված հարցը, որով Մելիքյանն իր փաստաբան գործընկերոջից հրապարակային հետաքրքրվել էր՝ հնարավոր համարո՞ւմ է «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիան, թե՞ բացառում է այդ հնարավորությունը, ինչին վերջինս պատասխանել էր՝ բացառում է։

Թեպետ ընտրությունների արդյունքներով «Արդար Հայաստան»-ը ստացավ 0․31% ձայն և չհայտնվեց ԱԺ-ում, սակայն կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը մի քանի անգամ հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ՝ փաստացի ճանաչելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերջինիս ընտրությունը։ Նորիկյանը որոշ ժամանակ ակտիվորեն մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների ձևաչափով հանդիպմանը։ Այս ձևաչափով հանդիպումներին մասնակցող քաղաքական ուժերը հիմնականում անվերապահորեն աջակցում են կառավարության Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ փորձելով ամեն կերպ արդարացնել վերջինիս ձախողումներն ու տապալումները։

Այսպիսով՝ 2021-2022 թվականներին Նիկոլ Փաշինյանի հետ Նորայր Նորիկյանի հանդիպումները թույլ են տալիս ենթադրել, որ եթե վերջինիս գլխավորած «Արդար Հայաստան» կուսակցությունը 2021-ի ընտրություններով որևէ հրաշքով ավելի քան 16 անգամ ավելի շատ քվեներ ստանար ու հայտնվեր խորհրդարանում ու Նիկոլ Փաշինյանն էլ սեփական իշխանությունը վերարտադրելու նպատակով կոալիցիա ձևավորելու կարիք ունենար, ապա Նորայր Նորիկյանը մեծ հավանականությամբ կմիանար այդ կոալիցիային՝ դա պայմանավորելով օրինակ պետության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները մոտենում են՝ կարծում ենք, որ «Արդար Հայաստան» կուսակցությունն ու նրա առաջնորդը փորձում են հանրության աչքում չքմեղանալ ու մոռացության մատնել այն իրողությունը, որ 2021 թվականին անձամբ ճանաչել ու լեգիտիմացրել են Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, ում այսօր մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Մի շարք քաղաքագետների ու վերլուծաբանների գնահատմամբ՝ քաղաքական ուժի նման վարքագիծը քաղաքական կոռուպցիայի ամենացայտուն դրսևորումներից մեկն է, քանի որ վերջինս կոալիցիա չկազմելու խոստումով կարողացել է որոշ քաղաքացիների աջակցությունը ստանալ, սակայն հետընտրական շրջանում լեգիտիմացրել է նույն այդ ուժի հաղթանակը, որի հետ կոալիցիան բացառում էր։

Բնականաբար, «Արդար Հայաստան» կուսակցությունն ու անձամբ Նորայր Նորիկյանն ակնկալում են, որ 2026-ին կկարողանան շեշտակիորեն մեծացնել իր քվեները և հայտնվել ԱԺ-ում, սակայն մեծ հավանականությամբ դա նրանց չի հաջողվելու, քանի որ հանրությունը հիշյալ իրողություններ չափազանց լավ է հիշում։ Ասվածի վկայությունը նախորդ աշնանը կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն էին, որոնցից ամիսներ առաջ Նորիկյան դադարեցրել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, բայց իր առաջնորդած քաղաքական ուժը ստացավ ընդամենը 2600 քվե կամ բոլոր ձայների 1․12 տոկոսը։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
23:41 Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում
08:35 Քասախցիները կրկին  փակել են Աշտարակ-Երևան մայրուղին. ՈւՂԻՂ