Ուղիղ եթեր
Յուրօրինակ սեր առ Էրդողան կամ Փաշինյանի քծնանքի երանգները
copy image url

Յուրօրինակ սեր առ Էրդողան կամ Փաշինյանի քծնանքի երանգները

Ներքին Արտաքին Միտք 10 ամիս առաջ - 21:00 19-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական հեռախոսազրույցն են ունեցել։ Նախքան սա՝ Փաշինյան-Էրդողան վերջին հեռախոսազրույցը կայացել էր 2023 թվականի սեպտեմբերի 11-ին, որից 8 օր անց Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ, էթնիկ զտումների ենթարկեցին տեղի ավելի քան 120 հազար բնակչությանը, իսկ Հայաստանն այդ զարգացումներին հետևում էր դիտորդի կարգավիճակով։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները փոխանակվել են շնորհավորանքներով՝ Փաշինյանն Էրդողանին շնորավորել է մուսուլմանների Զոհաբերության տոնի (Քուրբան բայրամ-խմբ․), իսկ Թուրքիայի նախագահը գալիք Վարդավառի կապակցությամբ, վերջինս ցավակցել է նաև Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ, այս համատեքստում նշել երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև արձանագրել երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։

Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի հեռախոսազրույցի վերաբերյան պաշտոնական Երևանն ու Անկարան միևնույն հաղորդագրությունն էին տարածել։ Նախորդ տարի, երբ Փաշինյանն ու Էրդողանը կրկին այս օրերին հեռախոսազրույց էին ունեցել, և ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ երկու գործիչները շնորհավորանքներով էին փոխանակվել Oragir.News-ն ուսումնասիրել էր հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական Անկարայի տարածած հայտարարությունը և պարզել՝ Թուրքիայի նախագահը Վարդավառի կապակցությամբ Հայաստանի վարչապետին չէր շնորհավորել, իսկ պաշտոնական Երևանը հերթական անգամ ստել էր հայ հանրությանը։

Նկատենք նաև, որ նախորդ տարի Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կայացել էր հունիսի 28-ին, որից ընդամենը 2 շաբաթ առաջ՝ հունիս 15-ին Ադրբեջանն ամբողջովին արգելել էր դեպի Արցախի բոլոր տեսակի բեռնափոխադրումները, փորձել դրոշ տեղադրել Հակկարի կամրջի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող հատվածում, իսկ բուն հեռախոսազրույցի նախորդ գիշերը ադրբեջանական զինուժը հերթական սադրանքն էր իրականացրել շրջափակված Արցախի Հանրապետության դեմ, ինչի հետևանքով Պաշտպանության բանակի 4 զինծառայող էր զոհվել։ Ներկայումս Արցախն ամբողջովին օկուպացված է Ադրբեջանի կողմից, և ըստ էության այլևս Թուրքիայի նախագահին ոչինչ չի կաշկանդում, որ վերջինս Փաշինյանին շնորհավորանքներ շռայլի, ինչպես նաև խոսի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու անհրաժեշտության մասին։

Ինչ վերաբերում է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորել ձևակերպմանը, ապա մեր ընթերցողների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ մի կողմից Թուրքիան իր նախապայմանները ներկայացնում է Ադրբեջանի ղեկավարի շուրթերով, վերջերս Ալիևը ՀՀ-ից պահանջեց ճանաչել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը», ինչպես նաև փոխել Սահմանադրությունը, իսկ մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սիրահոժար կատարում է այս բոլոր պահանջները, և Թուրքիան այլևս հրապարակային պահանջներ ներկայացնելու կարիք չունի։

Միևնույն ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն ամեն տարի անհամբերությամբ սպասում է մուսուլմանների զոհաբերության տոնին, որպեսզի Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց ունենա և շնորհավորի վերջինիս՝ ակնկալելով, որ Էրդողանն էլ իրեն Վարդավառի կապակցությամբ կշնորհավորի։ Ասվածը փաստում է նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը զոհաբերության տոնի կապակցությամբ նախընտրում է շնորհավորել միայն Թուրքիայի նախագահին, այն դեպքում, երբ նույն տոնը նշվում է բոլոր մուսուլմանական երկրներում՝ այդ թվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում, որը մեր երկրի հետ ունի բարեկամական հարաբերություններում։

Oragir.News-ը նախորդ տարի պարզել էր, որ զոհաբերության տոնի նախօրեին (2023-ին այն նշվում էր հունիսի 27-ից հուլիսի 1-ը)՝ հունիսի 26-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի այն ժամամակվա նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, սակայն Իսլամական Հանրապետության նախագահին, ով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում քանիցս սկզբունքային դիրքորոշում էր հայտնել, նույն տոնի կապակցությամբ չէր շնորահավորել։ Այս տարի մուսուլմանների զոհաբերության տոնը նշվում է հունիսի 15-ից 19-ը, սակայն, ուսումնասիրելով կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրությունները, պարզեցինք՝ Նիկոլ Փաշինյանն այս օրերին միայն Էրդողանի հետ է հեռախոսազրույց ունեցել և տոնի կապակցությամբ շնորհավորել վերջինիս։

Այսպիսով՝ համադրելով վերոհիշյալ իրողությունները, պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը տոչորում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց ցանկությունից և ամեն տարի անհամբերությամբ սպասում է Զոհաբերության տոնին՝ Էրդողանի հետ հեռախոսազրույց ունենալու և վերջինիս շնորահավորելու համար։ Առիթներ ունեցել ենք պնդելու և շարունակում ենք պնդել, որ Անկարայում Փաշինյանի այս քաղաքականությունը գնահատվելու է բացառապես որպես քծնանք, և այն չի նպաստելու հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացին ու սահմանների բացմանը։

Նշենք, որ նախորդ տարիներին Հայաստանը կատարել է Թուրքիայի և Ադրբեջանի առաջ քաշած բոլոր նախապայմանները, սակայն դրանք ոչ միայն չեն նպաստել կարգավորման գործընթացին, այլև հանգեցրել են նոր նախապայմանների առաջ քաշմանը։ Ասվածի վկայությունը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար բացելու պայմանավորությունն է, որը ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը ձեռք էին բերել դեռևս 2 տարի առաջ՝ 2022-ի հուլիսի 1-ին, սակայն Անկարան առ այսօր հրաժարվում է կատարել դա, չնայած պայմանավորվածությունը պետք է իրագործվեր ողջամիտ ժամկետներում, իսկ Երևանը արդեն մի քանի անգամ արդեն հայտնել է, որ Մարգարայի սահմանային անցակետը պատրաստ է շահագործման։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»