Ներքին 4 տարի առաջ - 00:24 01-07-2022

Պառակտման 50 երանգները

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ավանդական մեծ միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված երկրի անկախության 246-րդ ամյակին: Վերջին երկու տարիներին այդ տոնակատարություն չէր կայանում՝ պայմանավորված քովիդով:

Այս տարի, ի տարբերություն նախորդ անգամների, սակավաթիվ էին ընդդիմադիրները, փոխարենը ողջ «գունապնակով» ներկա էին ՔՊ-ականներն ու «սորոսական» ՀԿ-ների ներկայացուցիչները, այսպես կոչված՝ քաղհասարակության ներկայացուցիչները:

Ընդ որում, եթե մինչեւ հեղափոխությունը ընդդիմադիր գործիչներն ու իշխանության ներկայացուցիչները ամերիկյան տոնին նվիրված միջոցառումների ժամանակ միասին մի բաժակ գինի կամ գարեջուր էին վայելում, զրուցում իրար հետ, ապա այս տարի անգամ ընդդիմադիր կամ իրենց այդպիսին համարող գործիչներն էին պառակտված տոնում ԱՄՆ անկախության տոնը: Օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանը Խաչատուր Քոքոբելյանի հետ էր կանգնած, փոքր խմբով Արփինե Հովհաննիսյանն էր առանձնացել, Սեյրան Օհանյանն իրենց խմբակցության կանանց հետ էր, առանձին էին Տարոն Մարգարյանը, Արտակ Զաքարյանն ու Տիգրան Աբրահամյանը եւ այսպես շարունակ:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին սեւ-սպիտակի բաժանելու ծրագիրը հիանալի աշխատել էր: Նա ռեկորդակիր է ամեն ինչում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի