Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 20:30 28-06-2023

Երևանը ստում է. Էրդողանը չի շնորհավորել Փաշինյանին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հայաստանի կառավարությունից տեղեկացնում են, որ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանիը Փաշինյանին՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Հայտարարության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։

Հատկանշական է, որ թուրքական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ միայն Փաշինյանն է շնորհավորել Էրդողանին, իսկ վերջինիս կողմից Փաշինյանին Վարդավառի կապակցությամբ շնորհավորելու մասին որևէ տեղեկություն չկա։

Պաշտոնական Անկարան հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է թուրք ժողովրդին Կուրբան բայրամի կապակցությամբ։

Նշվում է, որ Էրդողանը մաղթել է, որ Կուրբան Բայրամի տոնը խաղաղություն, հանգստություն և առատություն բերի ողջ մարդկությանը, հատկապես տարածաշրջանին։ Թուրքական կողմի հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները։ Բացի այդ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար մեկնարկած գործընթացում մինչ այժմ վստահության ամրապնդման միջոցներ են ձեռնարկվել, և այդ գործընթացը պետք է շարունակվի։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Թուրքիայի նախագահը Վարդավառի կապակցությամբ չի շնորհավորել Հայաստանի վարչապետին, և պաշտոնական Երևանը հերթական անգամ խաբում է հայ հանրությանը։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը շտապել է շնորհավորել Էրդողանին այն դեպքում, երբ հենց այս գիշեր Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հերթական սադրանքն է իրականացրել, ինչի հետևանքով չորս զինծառայող է սպանվել։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող