Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց
copy image url

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց

Ներքին 1 տարի առաջ - 15:11 28-06-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը։