Արտաքին 4 տարի առաջ - 18:17 07-02-2022

2023-ին Թուրքիայի նախագահի մեր թեկնածուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է. Բահչելի

Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անցկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին։

«Մեր նախագահի թեկնածուն հստակ է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Հավատում եմ, որ 2023-ի հունիսին անցկացվելիք ընտրություններում Էրդողանը կհաղթի մեծ տարբերությամբ, և «Ժողովրդական» դաշինքը մի նոր հաղթանակ կտոնի»,- նշել է Բահչելին։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Թայիփ Էրդողանը կարո՞ղ է 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, Բահչելին նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներն անհիմն են։

«Էրդողանը նախագահական կառավարման համակարգի առաջին նախագահն է, և նրա վերաառաջադրման համար որևէ խոչընդոտ առկա չէ»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին