Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 04-10-2024

ՀՀ-ի դեմ պատերազմի լեգիտիմությունը կարելի է չեզոքացնել 

Պատերազմի վտանգի ամենաիրական ու աներկբա հայտանիշը Մոսկվայի և Բաքվի համառությունն է կապված Սյունիքով արտատարածքային միջանցքի տրամադրման պահանջի հետ։ Ադրբեջանը կրկին ակտիվ զինվում է, խոսում հայկական ռևանշի մասին։ Կասկած կա, թե նա պատրաստվում ագրեսիայի։ Հայաստանը կարո՞ղ է դիմակայել կանխատեսվող ագրեսիային։

Մտահոգիչ է այն, որ վերջին շրջանում ՔՊ-ական պաշտոնյաներն ազգային ու միջազգային ամբիոններից ահազանգում են, թե Ադրբեջանը խուսափում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն պարզ չեն ասում, թե ինչու։ Այնինչ՝ պատճառների մասին ամբողջական խոսքը Հայաստանի պաշտպանությունը կառուցելու բանալին է։

Առաջին հերթին հարկ է պարզ և ամենուր ասել, որ այս երկիրն ընկել է ռուսական ազդեցության տակ, դարձել նրա գործիքը։ Արցախը զավթելու և հայաթափելու ռուս-ադրբեջանական մեղսակցությունը, 2022-ին ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային պայմանագիրը պարտավորեցնում են Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրել, անվերջ առաջ քաշելով նորանոր պայմաններ։ Մոսկվան ստիպում է Բաքվին հարձակվել Հայաստանի վրա, զավթել Սյունիքի մի մասն ու կտրել հայ-իրանական սահմանը։ Այսպիսով՝ ռուսները ձգտում են խափանել Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհի մեծ նախագիծը, վերահսկել Իրանից Հայաստանով անցնող ճանապարհները։ Այս միջանցքը նաև կյանքի ճանապարհ կարող է դառնալ ռուսների համար, քանի որ ՌԴ-ն շարունակվող ուկրաինա-ռուսական պատերազմի և պատժամիջոցների պատճառով պարենային խնդիրների է բախվում։

Սակայն Ադրբեջանը չի համարձակվում պատերազմ սկսել ՀՀ-ի դեմ։ Առավելագույնը, ինչ նա այսօր անում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելն է։

Հարկ է ցույց տալ, որ Բաքուն, սպասարկելով ռուսական շահերը, սպասարկում է հակաքաղաքակարթական նկրտումները։ Իսկ դա արդեն միջազգային անվտանգության խնդիր է։ Այս պարագայում Թուրքիան չի կարողանալու աջակցել Ադրբեջանին այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նույն Թուրքիան ամբողջ աշխարհին ասում էր, թե ՀՀ-ն ռուսական ֆորպոստ է, ռուսական շահեր է սպասարկում, և արդարացված է նրա դեմ ագրեսիան։ Այս անգամ Թուրիքան, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ անդամ երկրների ճնշման ենթարվելով, փորձում է հետ պահել Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ագրեսիայից, քանի որ ՀՀ-ի դեմ ագրեսիան այս անգամ լեգիտիմ չէ։

Եվ մեկ անգամ ընդգծենք, որ Հայաստանն իր պաշտպանության ռազմավարությունն առարկայացնելու և ամբողջացնելու համար պետք է հնարավոր բոլոր ամբիոններից ամբողջությամբ ներկայացնի, թե ինչո՞ւ Ադրբեջանը դարձավ ռուսական ֆորպոստ, և ինչո՞ւ է Մոսկվան նրան դրդում ագրեսիա սանձազերծել ՀՀ-ի դեմ։

Ի դեպ՝ օրեր առաջ Իրանը բարձր մակարդակներով զգուշացրեց Մոսկվային, որ հասկանում է նրա նկրտումները, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, և աներկբա հայտարարեց, որ թույլ չի տա, որ ռուս-ադրբեջանական ագրեսորները կտրեն ու վերահսկողության տակ վերցնեն հայ-իրանական սահմանն ու ճանապարհները։

Կանխատեսվող պատերազմի վտանգի չեզոքացման հարցում կարևոր է, որ ՀՀ-ն նաև իրական քայլեր անի ռուսական ազդեցությունը ՀՀ-ում նվազեցնելու ուղղությամբ։ Այս առումով՝ առաջնային խնդիրը հայ-իրանական սահմանից ռուսական զորքերի դուրս բերումն է և այնտեղ հայ սահմանապահների տեղակայումը։ Խնդիրն առաջնային է, քանի որ Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհի գործարկման ժամանակ հայ-իրանական սահմանին պիտի չլինեն ռուս սահմանապահները, որ սադրանքներ չանեն, արհեստական խոչընդոտներ չստեղծեն։ Եթե ՔՊ-ական իշխանությունը հայ-իրանական սահմանից ռուսական զորքերը հանելու հարցն օրակարգ բերելու խիզախություն չունի, ապա կարող է դեսովետիզացում անել, լյուստրացիայի մասին օրենք ընդունել կամ անկախության պաշտպանության ուղղությամբ այլ քայլեր անել։ Այս ուղղությամբ քայլերը ևս կնպաստեն ՀՀ-ի դիմակայունության բարձրացմանը, ՀՀ-ի դեմ կանխատեսվող ագրեսիայի լեգիտիմության չեզոքացմանը։

Կարճ ասած՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մտահոգությունները վկայում են, որ նրանք կանխատեսվող ագրեսիան չեզոքացնելու ուղղությամբ իրական քայլեր անելու խիզախություն չունեն։ Եվ միայն ակնկալում են, որ Արևմուտքը հայ ժողովրդի սիրուն աչքերի համար կպաշտպանի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»