Մամուլ 2 տարի առաջ - 08:45 03-10-2024

Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ Կապանի տարածքային խորհրդի նախկին ղեկավար Նարեկ Դավթյանն օրերս ազատվել է մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի պաշտոնից։ Դավթյանին Կապանի խորհրդի ղեկավար պաշտոնից հեռացրել էր Նիկոլ Փաշինյանը՝ այս տարվա ամռանը, Սյունիք այցելելուց հաշված օրեր անց։ Կապանում բացահայտելով ներկուսակցական խժդժությունները՝ Փաշինյանը վերադարձել էր Երեւան եւ ՔՊ վարչությամբ որոշել Կապանի կառույցը լուծարել: Անգամ ցանկացել էր Նարեկ Դավթյանին հեռացնել ՔՊ շարքերից, սակայն մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը բարեխոսել էր` թողել էին։

Ամիսներ անց աշխատանքային պարտականություններում հայտնաբերված թերությունների հիմքով ծառայողական քննություն է սկսվել Դավթյանի նկատմամբ, իսկ օրերս նրան ազատել են։ Ի դեպ, չնայած մարզի ՔՊ-ականները Դավթյանին դուխ են տվել, թե` պայքարիր, որ մնաս քո տեղում, սակայն՝ անօգուտ։ Ավելին, ասում են՝ նրա նոտար քրոջ գլխին էլ են սեւ ամպեր կուտակվում, եղբոր հովանավորչության շնորհիվ տարիներ շարունակ նոտարական գործունեություն է ծավալել մարզպետարանի շենքում, հիմա նրան էլ են վտարելու այդ շենքից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին