Մամուլ 2 տարի առաջ - 07:25 03-10-2024

Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավորների եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ներքին տարաձայնությունները խոր արմատներ ունեն, որոնք «հասնում» են ՔՊ-ական սպիտակահեր պատգամավորի մոտ։ Բանն այն է, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականից առաջ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը զանգահարել է Գրիգոր Մինասյանին եւ պահանջել, որ պետք է քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին ազատի պաշտոնից, քանի որ նա «նախկին» է: Ի պատասխան՝ Գրիգոր Մինասյանը պնդել է, որ նա լավ կադր է ու կշարունակի աշխատել, եւ եթե կա դժգոհություն գործունեության մասով, կարող է ասել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գրիգոր Մինասյանի այս պատասխանից հետո Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ «եթե չհանես Ամբակումին, հալդ կտենաս»:
Արդյունքում, հոկտեմբերի 1-ին խարդավանքներին զոհ գնալով՝ Մինասյանը հրաժարական տվեց, երեկ առավոտյան էլ նույն հետքերով գնաց Ամբակում Գրիգորյանը: Իսկ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում հաղթական ժպտում էր առավոտյան. հերթական պաշտոնյային գործից հանեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին