Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 02-10-2024

Արդարադատության նախարարը պետք է ինքնուրույն մարդ լինի, որ զանգերին դիմագրավի. հարցում

Օրեր առաջ ՔՊ-ական պատգամավորները Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտանանկ անելու ստորագրահավաք էին նախաձեռնել։ Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Հոկտեմբերի 2-ին Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ պաշտոնից ազատվել է նաև Արդադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը, որին ՔՊ-ականները մեղադրում էին Ռոբերտ Քոչարյանի գիրքը կրծքին սեղմած լուսանկարվելու համար։ Այսպիսով՝ ՔՊ-ն ցույց է տալիս, թե ուրույն չափանիշներ ու պահանջներ ունի արդարադատության ոլորտում քաղաքականություն որոշողների համար։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ինչպիսի՞ն պիտի լինի Արդարադատության նախարարը»։

«Արդար»,- պատասխանեցին մի քանի քաղաքացիներ, ապա հավելեցին, որ այդպիսի մարդ չկա։

«Նախ առաջինը պետք է պրոֆեսիոնալ լինի։ Երկրորդը՝ պետք է ազնիվ լինի։ Եվ ամենակարևորը՝ ինքնուրույն մարդ պիտի լինի»,-ասաց մեկ ուրիշը։

«Ազնիվ, պարկեշտ, մարդամոտ, ժողովրդի դրության մեջ մտնող»,- նշեց անցորդներից մեկը։

«Մի քիչ հայրենասեր լինի, մի քիչ գրագետ լինի, օրենքներն իմանա, կիրառի արդար ձևով»,- նկատեց մեկ այլ անցորդ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 2-ին լուր տարածվեց, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել, համաձայն որի՝ արդարադատության նախարարի պաշտոնում կնշանակվի ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին