Արտաքին 5 տարի առաջ - 23:47 26-10-2021

ԱՄՆ-ում մոլորված զբոսաշրջիկը չի պատասխանել անհայտ համարներից փրկարարների զանգերին

Ամերիկացին մոլորվել էր Կոլորադոյի ամենաբարձր լեռան շուրջը, բայց անտեսել է Լեյք շրջանի փրկարարների կոչերը։

Լեռներում զբոսաշրջիկի անհետացման մասին հայտարարվել էր հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ին։ Այս մասին Facebook-ում հայտնել է Լեյք շրջանի փրկարար ծառայությունը։ Անհայտ կորածի հետ կապվելու բազմակի փորձերը՝ օգտագործելով զանգերը և ձայնային հաղորդագրություններ էլեկտրոնային փոստին, հաջողության չեն հանգեցրել. նա անտեսել է կամ հրաժարվել է պատասխանել զանգերին:

Այնուհետև հինգ փրկարարներ նույն երեկոյան ժամը 22։00-ին գնացել են Էլբերտ լեռ և վերադարձել մոտ 3։00-ին՝ գրեթե հասնելով գագաթ և իջնելով՝ առանց զբոսաշրջիկին գտնելու։ Ժամը 7։00-ին լեռ է գնացել փրկարարների երկրորդ խումբը, սակայն մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, հայտնի է դարձել, որ զբոսաշրջիկը տուն է վերադարձել առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում։

Նա ապշած փրկարարներին պատմել է, որ արշավի մեկնարկից մեկ օր հետո գիշերը մոլորվել է և արահետից արահետ անցնելով՝ փորձելով հասնել իր մեքենային։ Հաջողվել է, և գնացել է տուն։

Lake County Rescue Services-ը պարզաբանել է, որ տղամարդը «պատկերացում չուներ», որ ինչ-որ մեկը փնտրում է իրեն. «Ուշագրավ կետն այն է, որ սուբյեկտն անտեսել է մեր կրկնվող հեռախոսազանգերը, քանի որ համարն իրեն անծանոթ էր»: Թե ինչ պատճառներով նա չի վերցրել հեռախոսը, չի հաղորդվում։

«Եթե դուք շեղվել եք երթուղուց, և անընդհատ զանգեր եք ստանում անհայտ համարից, խնդրում ենք պատասխանել զանգին. դա կարող է լինել որոնողափրկարարական խումբը, որը փորձում է համոզվել, որ դուք վտանգի մեջ չեք»,- ահազանգել են փրկարարները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ